Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան

16 Հուլիսի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպությունը հրատարակել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» գրքի 1-ին հատորը: Հուլիսի 3-ին շնորհանդես Նաֆտալանում, Զարդաբում, հուլիսի 4-ին՝ Աղստաֆայի, 7-ին՝ Շամքորի, Ապշերոնի, Խաչմազի, 8-ին՝ Գոյգոլի, Բիլասավուրի, Յասամալի,Սիյազանի, մեկ օր անց՝ Սաաթլիի, Քենգերլիի, Հաջիբուլաղի, Մինգեչավուրի, Եվլախի, Իմիշլիի, Գեդաբեյի, Օրդուբադի, Շիրվանի, 10-ին՝ Աղսուի, Ջալիլաբադի, Դաշքեսանի, Լերիքի, Սամուխի, Ուչարի, Քախի,Նիզամիի, Բաքվի Փիրալլահի շրջաններում, 11-ին՝ Նախիջևան քաղաքում, Աստարայի, Գոյչայի, Քելբաջարի, 14-ին Գյանջայի, Ղազախի, այսօր Բալախան քաղաքում, Գոբուստանի, Սուրախանի, Ղուբայի շրջաններում…

Բոլոր այս միջոցառումները կազմակերպվում են պետական ֆինանսավորմամբ ու պետական կառույցների աջակցությամբ՝ վարչական շրջանների ղեկավարության մասնակցությամբ:

«Այսօր մենք գիտենք, որ Արևմտյան Ադրբեջանի հողերի վրա է ստեղծվել հայկական պետությունը: Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան մեր պատմական հողն է, մենք ադրբեջանցիներս պետք է վերադառնանք այդ հողեր, ու մենք կվերադառնանք՝ բացականչության նշան»:

Սա գրում եմ, որպեսզի բոլորիս հասկանալի լինի, որ սրանց ոչ մի խաղաղություն պետք չէ, սրանք պատերազմի են պատրաստվում ամեն օր, իսկ բանակցությունները իմիտացիա են ընդամենը: Այդպես արեցին Արցախը գրավելու նախապատրաստության տարիներին, բայց հիմա հաստատ 30 տարի չեն ձգելու: Ի վերջո, պետք է առերեսվել իրողությունների հետ ու միջազգային կեղծ փրկիչներ չփնտրել, այդպիսիք չեն եղել, չկան ու չեն լինելու»:

Նմանատիպ նյութեր

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք՝ Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան՝ ՔԿՀ-ում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ...