Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում․ Վարդան Բալյան

6 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2013 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքներով բրիտանական ընտանիքների անդամների կամ մերձավոր ազգականների 46 տոկոսը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի մասնակից արևմտյան բոլոր երկրներում մինչ այսօր կայուն հետաքրքրություն կա այդ պատերազմի նկատմամբ, քանի որ շատ քիչ ընտանիքներ են եղել, որ առնչություն չեն ունեցել Առաջին աշխարհամարտի հետ: Հայաստանում թերևս այսօր չկա գեթ մեկ ընտանիք, որի պատմությունը անմասն է մնացել այդ դեպքերից: Իմ հայրական պապի եղբայրը ռազմաճակատ է զորակոչվել 22 տարեկան հասակում 1914 թվականին, զոհվել ու թաղվել հեռավոր Ռումինիայում, երբ ընդամենը 25 տարեկան էր: Պատերազմին մասնակից կայսերական բանակներում ողջ մնացած հազարավոր հայ զինվորներ, երբ Հայաստանն անկախ էր հռչակվել, վերադարձել և զինվորագրվել են Հայկական բանակին: Նրանցից էլ շատերը զոհվել են…Զոհվածներին էլ, ողջերին էլ մենք ուղղակի մոռացել ենք: Հայրենիքից դուրս ու հայրենիքում զոհված հայ զինվորներից շատ քչերը միայն գերեզմաններ ունեն, որտեղ տապանաքարերի վրա նրանց անունն է գրված:

Չինգիզ Այթմատովը գրել է.

Մանկուրտը չգիտեր, թե ինքն ով է, որ տոհմից-ազգից է, անտեղյակ էր իր անվանը, չէր հիշում իր մանկությունը, հորն ու մարը, մի խոսքով մանկուրտը չէր ընկալում իրեն մարդ արարած: Սեփական «ես»-ի գիտակցումից զուրկ …մանկուրտը նման էր անլեզու կենդանու՝ բացարձակ հնազանդ ու անվտանգ, որ երբեք փախուստի մասին չէր մտածում: Յուրաքանչյուր ստրուկ պոտենցիալ ապստամբ է, մանկուրտը միակ բացառությունն է՝ նա անհաղորդ է ապստամբելու, չհնազանդվելու մղումներին:

…Մանկուրտը շան նման ճանաչում է միայն իր տերերին, նրա բոլոր մտքերը ստամոտքսը հագեցնելու մասին, այլ հոգսեր չունի…միայն թե չմեռնի, կենդանի մնա:

Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են նույնը փորձում, ապագայում էլ են փորձելու: Շատերին թվում է, թե այդ վտանգն իրեն չի սպառնում, բայց եթե յուրաքանչյուրս նայենք մեր տոհմագրությունը, մեր ընտանիքի, գերդաստանի պատմությունը, մեզ համար բացահայտելու ենք, որ մոռացել ենք շատ ավելին, քան հիշում ենք: Ազգային, անկախ պետություն կառուցելու, ազգային «ես»-ը վերագտնելու համար յուրաքանչյուրս պետք է փորձի վերականգնել սեփական ընտանեկան հիշողությունն իր տոհմի և նախնիների մասին»

Նմանատիպ նյութեր

Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով. Վահե Սարգսյան

Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով. Վահե Սարգսյան

«Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է. «Ամեն ինչ պարզ է․ Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով, հիմնական խոչընդոտը՝ ռուսական զորքը դուրս բերվի, և արդեն արևելահայության ցեղասպանության ու Արևելյան Հայաստանի յուրացման...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հանդիսավոր նիստ՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հանդիսավոր նիստ՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում հրավիրվել է հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։ Մանրամասն՝ ուղիղ...

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման...

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն  կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...