Իրանում վերջին օրերին ներքաղաքական լուրջ զարգացումներ են. Վարդան Բալյան

19 Հուլիսի, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեհրանից ընտրված պատգամավոր Քամրան Ղազանֆարին Մեջլիսում հայտարարել է, թե Բաքվի վարչակազմը ձգտում է տապալել Իսլամական հանրապետությունը, իսկ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նրանց հետ բարեկամություն է փնտրում, այցելում Ադրբեջան և գրկում Իլհամ Ալիևին: Հատկանշական է, որ պատգամավորը բաց տեքստով իրանական խորհրդարանում մեղադրել է Ադրբեջանին Իսրայելի հետ Թավրիզի, Արդաբիլի, Ռեշթի և Թեհրանի ռմբակոծությունների համար:

Իրանում վերջին օրերին ներքաղաքական լուրջ զարգացումներ են: Մեջլիսի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ 30 պատգամավորների ստորագրությամբ, որտեղ գործող նախագահին մեղադրանք է ներկայացվում Ռահբար Խամենեիին իշխանազրկման, ըստ էության, պետական հեղաշրջման փորձի համար: Բարեփոխական ճամբարի առանցքային դերակատարներից ոմանք իրենց հերթին անհրաժեշտ են համարում ներկա քաղաքական համակարգի բարեփոխումը և առաջարկում են հանրաքվե անցկացնել այդ հարցով:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանում անվտանգային միջոցառումների ուժեղացման ֆոնին հաղորդումներ են ստացվում մեծ թվով ձերբակալությունների և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների մասին: Ներքին ռեպրեսիաները վերաբերում են քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին, կրոնական փոքրամասնությունների, անգամ օտարերկրյա քաղաքացիների: Բազմաթիվ են տեղեկությունները այն մասին, որ հարազատները շատ հաճախ որևէ կերպ չեն տեղեկացվում ձերբակալված անձանց կարգավիճակի մասին, դատաքննությունները հիմնական իրականացվում են արագացված ընթացակարգով և ուղեկցվում են դատավարական խախտումներով:

Այս իրադարձությունների հետ համաժամանակյա Բելգիայի խորհրդարանը, որը արցախահայության վերադարձի իրավունքի, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հետաքննության, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման, Բաքվում պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ իրականացվող դատավարության մասին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն և առաջարկել Եվրոմիությանը անել նույնը:

Կարելի է, իհարկե, շարունակել, բայց, կարծում եմ, այսքանն էլ բավական է արձանագրելու համար, որ Իրանի շուրջ և Իրանում իրավիճակի զարգացումները 12-օրյա պատերազմից հետո մտահոգիչ են և անմիջական հետևանքներ են ունենալու նաև մեր ազգային անվտանգության համար»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...