Փաշինյանը, մարտի 1-ի իրադարձություններից սկսած, նախապատրաստվում էր որպես վարչապետ. Կոչուբաև

13 Մարտի, 2025

 

«Վստահ եմ, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ինքն ընկալվի որպես 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշնակից, մտերիմ, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում»,- «5-րդ ալիքի եթերում» ասել է փաստաբան, «Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ  Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ կա ոչ թե երկու ուժերի բանավեճ, այլ 3-րդ նախագահի թիմակիցների՝ ամեն գնով նախագահ Քոչարյանի հետ ասոցացվելու փորձ:

Իրավաբանը փաստերով հիմնավորել է իր տեսակետը, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության՝ վստահություն հայտնելով, որ Փաշինյանը մարտի 1-ի իրադարձություններից սկսված նախապատրաստվում էր, որպես հանրապետության վարչապետ:

«Ես վերցրել եմ 2006-2013թթ․ ընթացքում ՀՀ-ում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ 2006-ին ԱԺ-ն թույլատրել է պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման 5 տարի ժամկետով և կրել են պատժի նվազագույնը 1/3-ը։ Այսպես է եղել նաև 2009 և 2013 թվականներին, բոլոր այս փաստաթղթերում 2-րդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Իսկ հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը․ համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման և կրել է պատժի 1/4-ը։ Պարոն Փաշինյանը ենթարկվել էր 7 տարի պատասխանատվության, այսինքն այդ պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ և հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Եվ նաև երկրորդ նրբությունը, այստեղից դուրս է մնացել 2-րդ անգամ հանցանք կատարելը, քանի որ պարոն Փաշինյանը 1998 թվականին էլ է եղել դատապարտված։ Այստեղ 1/4 է իջեցվել նվազագույն շեմը, իսկ Փաշինյանը կրել էր իր պատժի 1/4-ը։

Եկեք իմ կարծիքները խորացնեմ. Թեզ է նետվում հրապարակ, որ 2015 թվակականի սահմանադրությունը «կարվել է Սերժ Սարգսյանի հագով»: Սերժ Սարգսյանը ունի՞ բարձրագույն կրթություն, այո ունի, իսկ մինչև 2015 թվականը պատգամավորի համար նախատեսվա՞ծ էր բարձրագույն կրթության պարտադիր ցենզ, այո, պարտադիր էր։ Վարչապետի համար նախատեսվա՞ծ էր պարտադիր բարձրագույն կրթություն, այո՛, նախատեսված էր։ Իսկ 2015 թվականի Սահմանադրությմաբ վարչապետն այլևս պարտադիր չէ, որ ունենա բարձրագույն կրթություն։ Լավ, սա Սերժ Սարգսյանի՞ համար էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Կրթություն չունեցողը պարոն Փաշինյանն էր։ Հետևաբար Սահմանադրությունը Փաշինյանի համար էր»,- ասել է Կոչուբաևը՝ հավելելով, որ այն ինչ եղավ 2018-ին պետք է լիներ 2016-ին, որը չստացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս որոշումը պայքարի ավարտ չէ, այլ դիմադրության նոր փուլի մեկնարկ. 5 քաղաքական ուժերի հայտարարությունը

Այս որոշումը պայքարի ավարտ չէ, այլ դիմադրության նոր փուլի մեկնարկ. 5 քաղաքական ուժերի հայտարարությունը

5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։ Սահմանադրական դատարանի այս որոշումը՝ • չի լուծում ձևավորվող...

Դանակահարության կասկածյալը ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող է

Դանակահարության կասկածյալը ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող է

Ջրաշեն գյուղից Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ քաղաքացի՝ Արեն Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ նա այսօր տեղի ունեցած միջադեպի կասկածյալն է, ով դանակահարել է 3 անձանց։ Վարդանյանը ՀՀ ՊՆ ռազմական...

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

Հայտնի են ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման ժամկետն ու վայրը

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն Պակիստանում՝ շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ իր X սոցիալական ցանցի էջում։ «ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 11-ին՝...

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի․ ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում. «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը,...

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը

2026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»...