Նման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան. Գարիկ Քեռյան

8 Մարտի, 2025

«Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը պահանջում է Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», որպես ապացույց, որ Հայաստանը իրականում ցանկանում է խաղաղություն և այս գործում հայկական կողմից ակնկալում է համագործակցություն։ Ես մտովի հաշվեցի, իհարկե մոտավորապես, թե քանի մարդ ՀՀ և ԼՂՀ նախկին քաղաքացիներից կարող ընդգրկվել այդ ցուցակում»,- նշել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ դրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը կդրսևորվի, մասնավորապես, Հայաստանի պատրաստակամությամբ՝ հանձնելով  Ադրբեջանին «ռազմական հանցագործություններում մեղադրվողներին», որոնք «թաքնվում են» Հայաստանի Հանրապետությունում։

Ըստ Գ.Քեռյանի, եթե Ադրբեջանի ներկա իշխանությունների պատկերացումներն ու իրավաբանական մոտեցումներից ելնենք, կստացվի, որ «պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ:

«Դրանց մեջ կմտնեն ՀՀ և ԼՂՀ բանակներում անցած 28-30 տարում ծառայած բոլոր զինվորականները, ԼՂՀ պետական մարմիններում աշխատածները, ԼՂՀ այցելած և նրա տարածքում ինչ որ ժամանակ գտնվածները, որովհետև չեն ունեցել Ադրբեջանի սահմանը հատելու թույլտվություն և այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այժմ խոսում են 17 հոդվածից միայն երկուսի չհամաձայնեցված լինելու մասին: Բացառված չեն նոր հոդվածների ավելացումներ, որոնք վերը նշված պահանջները կարող են ունենալ:

Հանրությանը պարզ չէ, թե 15 համաձայնեցված հոդվածները ինչ վտանգներ են պարունակում: Ի տարբերություն ոմանց, հատկապես ինքնիշխանության սիրահար փորձանքագետների, ես շատ լուրջ եմ ընդունում հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Այնտեղ այլ քաղաքական մշակույթ է, այլ պետական մտածողություն:

Պոպուլիզմ չկա, ինչ ասում են իրենց ասածին տեր են, որքան, որ տարօրինակ կհնչի ավտորիտար վարչակարգում ստի դոզան շատ ցածր է, ի տարբերություն «դեմոկրատական» անունը կրողների: Թերևս պատմությունը բազմիցս ապացուցել է սա:

Նման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան, որ Ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթի վերացական շարադրությունների փնտրտուքի փոխարեն, բարձրակարգ մասնագետների ուղեղային խումբ ստեղծել և հատուկ ծառայությունների օգնությամբ մշակել առաջիկա մեկ երկու տարվա անվտանգային գործողությունների սցենարները:

Իրավիճակները տարածաշրջանում և աշխարհում շատ արագ են փոխվում: Կեղծ արևմտամետության, հակառուսական մեդիակրկեսային և ուռա «ինքնիշխանների»  բեմականացումները խնդիրների լուծում չեն»,- գրել է քաղաքագետը;

Նմանատիպ նյութեր

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...