Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

23 Հոկտեմբերի, 2026

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում ‹‹Ուժեղ Հայաստան››կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է,ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը:

Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են, հատկապես, ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում:

Դրանք խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով դրանց լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողների կամքի ձևավորման վրա:
Այս դիրքորոշումը բազմիցս էինք արձանագրել, բայց սա այլևս Սահմանադրական դատարանի պահանջ է, որը կոպտորեն խախտվել է:

Կարևոր է արձանագրել նաև, որ այսօր հրապարակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ենթադրյալ գործի բացառման հիմքերն է պարունակում:

Խիստ մտահոգիչ և փաստացի հակաժողովրդավարական է իրավապահ մարﬕնների կողﬕց օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:

Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է:
Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը, կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում, կամ սոցիալական ցանցի էջում:

Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը:

Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման:

Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության:

Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն»։

Նմանատիպ նյութեր

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...