Ալիևի և Էրդողանի Երևան գալը կապացուցեր, որ վաշինգթոնյան փաստաթղթերն արժեք ունեն․ քաղաքագետ

2 Նոյեմբերի, 2025

Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

Ինչպես երևում է ստացված տեղեկատվությունից, Էրդողանն ու Ալիևը Երևան չեն գալու, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին դեմքերի հերթական ֆորումը: Դա շատ վատ է: Վատ է նախ այն իմաստով, որ կրկին անգամ ապացուցում է անվստահության , մերժողական վերաբերմունքի առկայությունը երկու հարևան թուրքական երկրների ղեկավարների մոտ: Կարելի էր գալ և կոտրել թշնամանքի սառույցը հասարակությունների միջև:
Գալը կապացուցեր նաև, որ վաշինգտոնյան օգոստոսի 8-ի հանդիպումն ու ստորագրված փասթաթղթերը արժեք ունեն: Դժվար թե նրանց մոտ անձնական անվտանգության առումով մտահոգություններ կան: Հայաստանի իշխանությունները այս առումով ամեն ինչ բարձր մակարդակով կկազմակերպեն: Ես դրանում կասկած չունեմ: Երևանյան ֆորումին մասնակցությունից հրաժարվելը քաղաքական մանրակրկիտ վերլուծության կարիք ունի: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ժամանակին եկավ Հայաստան և որևիցե խնդիր չեղավ և այդ ժամանակ հասարակությունները կրկին ակնկալում էին, որ սառույցը հալվում է և կոտրվում: Այն ժամանակ արդեն ստորագրվել էին 2009 թ. Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները: Բայց եղավ այն, ինչ որ եղավ: Անկախ ամեն ինչից Գյուլը իսկապես համարձակ և պոզիտիվ քայլ կատարեց: Սերժ Սարգսյանն էլ կատարեց պատասխան այցը:
Մի պահ հեռանալով քաղաքական և քաղաքագիտական բարձրագոչ մեկնաբանություններից, պարզապես հասարակ մարդկային հարաբերությունների արժևորման առումով ցանկանում եմ նշել, որ երբեմն պետական ղեկավար առաջին դեմքերի միջանձնային հարաբերություններն ու հարգալից վերաբերմունքը կարող են վճռական նշանակություն ունենալ հենց միջպետական հարաբերությունների կարգավորման, կոնֆլիկտների լուծման և ճգնաժամերի հաղթահարման գործում: 60 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց լսարանում անդրադառնակով Կարիբյան ճգնաժամին ես միշտ նշում եմ, որ քաղաքակրթությունը միջուկային աղետից փրկվեց շնորհիվ Քենեդու և Խրուշչովի գիտակից և հումանիստական միջանձնային հարաբերությունների, որոնց ճարտարապետը մեր մեծ հայրենակից Անաստաս Միկոյանն էր: Լավ եղեք, դեմքերն ու դեպքերն էլ չմոռանաք:

Նմանատիպ նյութեր

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։ Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)`...

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ «Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին,...

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։ Այս մասին հայտնում...

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարածաշրջանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։ «Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ...

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...