Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

23 Հոկտեմբերի, 2026

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, այսօր էլ հայտնի դարձավ, որ կարճվել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։

Փաստացի, դատարաններն ընդունել են, որ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն Aysor.am-ի փոխանցմամբ  ասել է, որ դատավորներն այս որոշումներով կատարեցին իրենց բարեխիղճ աշխատանքը։

«Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի, սա այսպես էլ պետք է լիներ, մնացած բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան»,- նշեց Տեր Փառենը։

Տեր Հայրը պնդում է՝ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի առջև փակ են հոգևոր ասպարեզի դռները։

«Հատված են բոլոր կարմիր գծերը, իրենք հոգևորականներ չեն, հոգևոր ասպարեզի դռները մեկընդմիշտ փակ են իրենց առջև, թե հետո ինչ կլինի՝ կապրենք, կտեսնենք»,- նշեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Տեր Փառենը վստահ է՝ իշխանություններին չի հաջողվի պառակտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

«Վեհափառ Հայրապետը ցկյանս է, Աստված երկար կյանք տա մեր Հայրապետին, Վեհափառը մինչև իր կյանքի ավարտը մնալու է, ոչ ոքի չի հաջողվելու եկեղեցու դեմ սկսած պայքարի մեջ հաջողության հասնել, այս առումով մենք հանգիստ ենք»,- նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։

Մեկ տարուց ավելի է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից, բայց թեմում վստահ են՝ Սրբազանը վերադառնալու է։

«Մենք միշտ միասնական ենք եղել, մեծ ընտանիք ենք, սրտատրոփ սպասում ենք մեր Սրբազանի վերադարձին։ Մենք ավելի ուժեղ շարունակելու ենք ծառայել Աստծուն՝ եկեղեցու ծառայությունը մատուցելով մեր ժողովրդին, բոլոր ծիսական, քարոզչական, սոցիալական, կրթադաստիարակչական ծրագրերն էլ ավելի ուժեղ թափով առաջ ենք տանելու, ինչն արել ենք տարիներ շարունակ։ Սրբազան Հոր բացը մեծ է, բայց մենք չենք թուլացել ու չենք թուլանալու, երբ Սրբազանը գա, չեմ ասում եթե գա, երբ որ գա, էլ ավելի ուժեղ շարունակելու ենք»,- հավելեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Նմանատիպ նյութեր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...