Փաշինյանին պետք է շատ ուղիղ հարց տալ․ «Կարճ ասած»

07/03/2025 19:22

Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում են այն կցկտուր լուրերը, որ գալիս են Բաքվում հայերի դատավարությունից։ Ու անգամ այդ կցկտուր ինֆորմացիաները փաստում են, որ որքան վախկոտ ու անինքնասեր է հանդես գալիս ՔՊ-ական իշխանությունը, այնքան հերոսական են զրկանքները կրում թշնամու բանտերում գտնվող մեր հայրենակիցները։ Արցախի ՊԲ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, համաձայն հրապարակումների, իրեն պահել է հայ գեներալի պես, հաստատել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը ասել է, որ մասնակցել է ազատագրական պայքարին և ասել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ կմասնակցեր։ Գեներալները չգիտե՞ն, որ այդ խոսքերն ասում են թշնամի պետության մեջ, կալանավոի կարգավիճակում, ծանր հոդվածների տակ, ու իրենց խոսքերը ծանր կնստեն իրենց վրա։ Գիտեն, բայց հենց դրա համար էլ հերոս են ու գեներալ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ասել է, որ Հայաստանը ներգրավվել է պատերզմին, որովհետև անվտանգության երաշխավորն էր ու ուներ լեգիտիմություն։ Հերքել է ադրբեջանական մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել: Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը ասել է՝ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է։ Ռուբեն Վարդանյանը ուղերձում Ադրբեջանին մեղադրում է օրենքներն ու ընթացակարգերը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, նենգափոխելու մեջ։

Մի պահ պատկերացրի, որ հանկարծ գերի ընկներ Նիկոլը․ հլը պատկերացրեք ու հարցաքննվի, ի՞նչ է ասելու։ Կմոռանա, որ Ղարաբաղը հանձնելու մեղքը բարդել է նախկինների վրա, կասի այ ադրբեջանցիներ ջան, ես եմ հանձնել, ես եմ նվիրել։

Երբ Բաքվում այդ շինծու դատավարությունը սկսում էր, մենք մեզ ներշնչել էինք, որ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի ցավոտ բաներ լսելու, որովհետև մարդիկ թշնամու բանտում են, կտտանքների մեջ ու հնարավոր է ասեն բաներ, որ մեզ վատ զգանք։ Բայց առ այս պահը այլ պատկերի ենք առնչվում։ Իհարկե, պետք է նշենք, որ այս տեղեկությունները տարածում է ադրբեջանական կողմը դիտմամբ, որպեսզի Նիկոի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմնավորի Հայաստանին ագրեսոր ներկայացնելը, Հայաստանի դեմ սադրանքների գնա։ Իսկ դա վերստին նշանակում է, որ պետք է իշխանությւոնը ամեն քայլի գնա նրանց ազատելու համար։

Բայց մենք միաժամանակ տեսնում ենք, որ թեև մեր հայրենակիցներին այնտեղ կտտանքների են ենթարկում, բայց ավելի արժանապատիվ են իրենց պահում, քան այստեղ իշխանության ղեկին գտնվող, թիկնազորով շրջողները։ Հայաստանի իշխանութունը, կհամարձակվեմ ասել, ծայրահեղ հիմար թեզ է առաջ բրդում, թե՝ գերիների մասին մի խոսեք, որ շուտ գան։ Այսինքն ո՞նց պետք է գան։ Ինչ-որ մեկը նրանց բերելո՞ւ է, թե իրենց ոտքով գալու են։ Միջազգային հանրությո՞ւնն է ճնշելու։ Ադրբեջանը, կարդացինք, որ միջազգային կազմակերպությունների է հանում իր երկրից։

Մարտի 5-ին Հայաստանի խորհրդարանում կատարված մի քանի ելույթ ամոթալի էր ուղղակի։ Նախ Արարատ Միրզոյանի պահվածքը։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, մինչև գերիները վերադառնան: Արարատ Միրզոյանն ասում է՝ «Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ՝ այդ մոտեցմամաբ մարդը պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները: Հասկանում եմ՝ ինչու դրանք որևէ արդյունք չեն տվել»։ Արարատ, էդ քո ասած մարդու ժամանակ բանակցություններով դու խաղաղ ապրել ես, աշխատել ես, քո վարած բանակցություններով, էդ մարդը մի քանի հատ պատերազմ է տեսել։

Ասենք չեք դադարեցնում բանակցությունները, բայց ձեր խաղաղության պայմանագրի համար պայման դրեք։ Ադրբեջանը պայման է դնում, չէ՞, սահմանադրությունդ փոխի, որ կնքեմ, միջանցք տուր, որ կնքեմ, ադրբեջանցիներին բնակեցրու Հայաստանում, որ կնքեմ, միջազգային հայցերից հրաժարվի, որ կնքեմ և այլն, դու էլ պայմաններ դիր, օրինակ՝ գերիներին տուր, որ կնքեմ, դուրս արի իմ երկրի տարածքից, որ կնքեմ։ Ձեզ դնում եք ուժեղ ու գիտուն տղերքի տեղ ու սաղ ձախողում եք։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը լիքը տարբերակներ է առաջ քաշում՝ գերիների թեմայով մամուլի ասուլիս տուր, Կարմիր Խաչին, ԵԱՀԿ-ին, Բաքվում դեսպաններ ունեցող քո դաշնակիցներին խնդրի դիտորդներ ուղարկեն էդ դատավարություն կոչված ֆարսին, բանագնաց ուղարկի Բաքու։ Չէ, Արարատենք ասում են, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, մյուսները չեն հասկանում, Օսկանյանը ո՞նց է էդ խելքով արտգործնախարար աշխատել, Գենսերը էդ խելքով ո՞նց է փաստաբան աշխատել։ Չէ մենակ դուք խելք ունեք, բայց հանձնելուց բացի էլ բան չեք անում։

ՔՊ-ն ասում է՝ մենք չենք ուզում սադրենք մեր հայտարարություններով, չխոսենք, որ վերադառնան։ Ո՞վ պետք է վերադարձնի, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ են վտարվում Ադրբեջանից, Կսրմիր Խաչն է փակվում, որը գնում էր գերիներին տեսնելու։ Ասում են՝ չենք խոսում էդ թեմայից, այսինքն՝ չեն էլ զբաղվում նրանց հարցերով, որ չվնասեն։ Էն, որ հիմա նրանք էնտեղ են, էդ վիճակում, հիշեցնեմ, պատճառը դու ես, որ արդեն խոսել ես, քանդել ես, հանձել ես ու վնասել։

Կրկնում եմ, մենք հպարտանում ենք, որոշ դրվագներ ընթերցելով, թե ինչքան արժանապատիվ են պահում իրենց մեր Արցախի համարյա բոլոր ռազմաքաղաքական ղեկավարները, բայց նրանց ցուցմուքները մեր երկրի դեմ է կիրառվելու։ Հայաստանի իշխանությւոնը ամեն ինչ պետք է անի բերելու համար։ Կասեք՝ թշնամու բանտից չի կարող։ Թշնամին մեր բանտից իր ցմահ ազատազրկվածներին ո՞նց կարողացավ տանել։ Լավ, Նիկոլը թույլ է, հարիֆ է, չի կարող, կա՞ երկիր, երկրի ղեկավար, որը Ադրբեջանի հետ լավ հարաբերություն, թող դիմեն այդ երկրների ղեկավարներին, եթե կա նման միջազգային գործարար, որ Ալիևի հետ լավ է, դիմիր նրան, դերասան կա, թող դիմի նրան, ինչ ուզում է անի, բայց անի մի բան։

Իրենց հույս են տվել ու մեզ համոզում են, թե խաղաղության պայմանագիր կոչված բանը կլուծի էդ հարցը։ Իսկ եթե չի կնքվո՞ւմ։ Նիկոլն ասում է՝ մի հոգու խնդրով չի զբաղվում, այլ՝ պետության շահով։ Դու չե՞ս հասկացել, որ նրանց՝ օր առաջ բերելը հենց պետական շահն է։ Թողնելու ես դատական ֆարսը մինչև վերջ գնա, հետո արդյունքներով Ադրբեջանը քո ասած հիմքերը ստեղծի Հայաստանի վրա հարձակվելու, հետո էլ մեղավոր համարես գերիների՞ն։ Դատավարության հենց առաջին օրը ադրբեջանական մամուլը գրեց, թե Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե իր, այլ Փաշինյանի հրահանգով։ Կարևոր չէ՝ Արայիկ Հարությունյանը դա ասել է, թե չի ասել, կարևորն այն է, որ դրանով Ադրբեջանը կարող է հիմք ստեղծել պատերազմի համար, հիմքեր է ստեղծում միջազգային դատարան դիմելու համար։ Դու պետք է նրանց բերելով հենց քեզ ու երկիրը գլխացավանքից ազատես։ Էդ որ ասում ես՝ զբաղվում եմ պետական շահով, պետական շահն է հենց դա պահանջում։

Էս լուրջ հարցերը թողել են, ինչ-որ անկապ բաների հետևից են ընկել՝ հեռուստաաշտարակի տարածքից հող են վերադարձրել պետությանը, այսինչ տեղից ավտո են վերադարձրել պետությանը, դու այ էդպես կտոր կտոր հանձնելու ես Ադրբեջանին, եթե մնաս։ Անգամ թշնամու բանտից հղած ուղերձում ասում են՝ էս դատը խաղաղության համար չէ, պատերազմի համար է։ Ադրբեջանը քո հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, նա դատավարություն է անում հետագա պատերազմի համար։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ՝ դու ուզո՞ւմ ես գերիները գան, թե չէ։ Շատ ուղիղ պետք է հարցնել։ Չասեք հայը ո՞նց չի ուզենա։ Նիկոլը ուզո՞ւմ է վերադառնան։ Նիկոլը ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նիկոլը չի՞ ծրագրում տարածքներ տալ։ Եթե ոչ, ուրեմն խիստ անտրամաբանական է իր էս պահվածքը։ Այնտեղ հայկական շահ չկա։

Սևակ Հակոբյան

Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան...

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ: Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ...

Փաշինյանն անում է այն ամենը, ինչի համար Սաակաշվիլուն 9 տարով փակեցին․ «Կարճ ասած»

Երեկվանից ծաղրի թեմա է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնդկաստանում։ Երկու տարի է՝ գլուխներս մազոլ են անում իբր հնդկական զենքեր ձեռք բերելու մասին խոսակցություններով, ու Միրզոյանը...

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակի օրինակ է։Վաղը բանաձև են ընդունելու: Օգտագործե՛ք այս ձևը/բովանդակությունը... քոմենթում կդեմ ԵԽ պատգամավորների...

Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման...

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Երևանում և Կոտայքի մարզում

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով...

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու...

Հարկային կոշտ քաղաքականության պատճառով տասնյակ սրճարաններ դադարեցրել են գործունեությունը․ Վահե Գրիգորյան

  Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարկային կոշտ ու անհամաչափ քաղաքականության պատճառով 2025թ. հունվար ամսից առ այսօր Երևանում առնվազն 20 հայտնի սրճարան ու հանրային սննդի այլ կետեր են դադարեցրել գործունեությունը: Չգիտեմ` ում շունն էր հաչում,...

Վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրել է. «Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ` «Ժոնգ թոնգ»...

Բաքվի հետ քննարկում ենք միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարվելու հարցը. Արարատ Միրզոյան

Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միջազգային հարթակներում միմյանց դեմ վեճերից հրաժարումը։ Այս մասին այսօր Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գերատեսչության...