Հղի կնոջ վրաերթի ենթարկած անձինք ինչո՞ւ մինչև հիմա չեն պատժվել․պատգամավորը՝ Փաշինյանին

5 Մարտի, 2025

Հղի կին է մահացել Ձեր շարասյան կողմից, ոչ բարոյական ոչ քաղաքական պատասխանատվություն ոչ ոք չի ենթարկվել: Այս մասին ԱԺ-ում խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործի մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Մի կողմից ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի…Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունե՞ք, որ ես միջամտություն եմ արել գործին: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, թե «մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»:

Վարչապետը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին, ասաց՝ պատգամավորի՝ այս թեմայով «հարցը իրեն ուղղված չէ»:

Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից: Տուժող կողմը պնդում է, թե դատարանում այս գործի քննությունը ձգձգվում է, որ վաղեմության ժամկետն անցնի:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...