Հիմա ՔՊ-ն Վազգեն Սարգսյանին հարգե՞ց, թե՞ անարգեց․ «Կարճ ասած»

5 Մարտի, 2025

Այս թողարկմանը կանդրադառնամ երեկ ու այսօր տեղի ունեցած մի քանի ուշագրավ դեպքի։ Ազգային ժողովի ՔՊ-ական նախագահն այսօր նիստերի մեկնարկին առաջարկեց ծափողջյուններով շնորհավորել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Այդ շնորհավորանքը չեմ ասի կեղծ էր, երևի անկեղծ ծափահարեցին, բայց չխորացան հաստատ՝ իրենք՝ ՔՊ-կաները իրավունք ունե՞ն անգամ ծափահարել Վազգեն Սարգսյանին։ Վազգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչ ազատագրվել էր, հենց իրենք սկզբից հրաժարվեցին, հետո հեշտությամբ հանձնեցին՝ մերը չէր, մերը չէր, գոռալով։ Վազգեն Սարգսյանի կոչով ձևավորված «Արծիվ մահապարտներ» գումարտակը գեներալ Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարությամբ ազատագրել է Գանձասարը, դուք այդ սրբավայրը հանձնել եք։ Եռաբլուրում հավաքվել են ՔՊ-ականներ, ասում են Վազգենը սենց, Վազգենը նենց, ու հենց հարց ենք տալիս, թե ինչու եք իր արածները ջուրը տվել, ասում եք՝ էսօր քաղաքականության մասին խոսելու օր չէ։ Էսօր հենց էդ օրն է, հենց էդ օրերին ես կարողանում արած-թողածը գնահատել, տեսնել տակը ինչ մնաց։ Ու հիմա Վազգեն Սարգսյանը քա՞նի պտույտ եկավ դագաղի մեջ՝ ձեր էս պահվածքի պատճառով։ Դուք անգամ Վազգեն Սարգսյանի արձանը թողեցիք, որ թշնամին պղծի։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը, որ գնացել էր Եռաբլուր ու Վազգեն ասելով ման էր գալիս, նրա երազին Վազգեն Սարգսյանը չի՞ գալիս մի քանի ապտակ տա։ Այո, Վազգեն Սարգսյանը արել է բաներ, որոնց համար այսօր ծափահարում եք նրան, բայց արդյո՞ք դուք էլ ունեք այնպիսի արած բաներ, որ ձեզ ծափահարեն։ Հայերը, ոչ թե ադրբեջանցիները, էնտեղ՝ հա՛ ծափահարում են:

Երեկ մի աբսուրդ լսեցի ԱԺ ՔՊ-ական նախագահից։ Ասում է՝ ինչի՞ պետք է գերիների հարց լիներ խաղաղության պայմանագրում։ Ասում է՝ պայմանագրի մեջ դա գրելը պիտի ենթադրի նաև փոխադարձության սկզբունք, մենք գերի չունենք այս պահին, որ փոխադարձությամբ հետ տանք: Փոխադարձության սկզբունքից խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է 9 կետ Ադրբեջանի հետ, որի 8 կետով մենակ Հայաստանն է տալիս։ Հարգելի միջազգայնագետներ, խնդրում եմ արձագանքեք, արդյո՞ք պայմանագիրը պահանջում է ամեն կետ գրել փոխադարձության սկզբունքով։ Եթե պայմանավորվել եք նախապես, որ պետք է փոխադարձությամբ լինի, դա ուրիշ բան։ Բայց կարո՞ղ ես ասել, թե ինչու դուք ադրբեջանցիներին ափալ-թափալ հետ եք տալիս՝ իմանալով որ կարող եք առնվազն փոխանակել։ Հենց ադրբեջանցի զինվոր էր սահմանն անցնում, որպես բարի կամք անմիջապես հետ էիք տալիս։ Անգամ էն ադրբեջանցիներին եք հետ տվել, ովքեր մեր երկրում սպանության համար ցմահ նստած էին։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը Վազգեն Սարգսյանին առաջին ուրացողն էր ու էսօր էլի Եռաբլուր էր եկել ու նրա անունը տալիս, արդեն որերորդ անգամ ասում է՝ ո՞նց կարող էր գերի ընկնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ո՞ւր էր անվտանգությունը, ո՞ւր էին ռուս խաղաղապահմները։ Ո՞ւմ ես մեղադրում․ ո՞ւմ անվտանգությունը որտեղ էր․ դուք ո՞ւր էիք, Հայաստան պետությունը, ոչ բարով ու անպատասխանատու իշխանությունը ո՞ւր էր։ Պետք է գային ադրբեջանցի սահմանապահներին, զինվորներին սպանեին փախչեին Հայաստա՞ն։ Արցախի իշխանության գերի ընկնելը նշանակում էր, որ Հայաստանում չկա իշխանություն։ Ինչո՞ւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի ընկավ․ որովհետև, իմ կարծիքով, դա հենց նիկոլենց ուզածն էր․ թողեցիք առևանգվեն, որ մի գլխացավանքից պրծնեք։ Որովհետև պետությունից, պետական մտածողությունից, պետական կառավարումից հեռու լինելով, չէիք հասկանում, թե ինչեր կարող են լինել, եթե հազար ու մի պետական գաղտնիք իմացողը գերի ընկնի։ Հիմա էլ չեք հասկանում։ Դրա համար էլ ձեզ համար մեկ է՝ հետ կգան, թե չեն գա։ Ամենայն հավանականությամբ, մտածում եք, ավելի լավ է հետ չգան։

Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական հոդվածն էր գրել ու դարձյալ վախեցնում էր պատերազմով։ Ադրբեջանին ասում է՝ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են ձեզ համար, եկեք երթևեկեք, վախենո՞ւմ եք, թող թեւրքերը քշեն ձեր ավտոները։ Մենք, ասում է, մեր երկրի տարածքում պատրաստ ենք ընդունել, դիմավորել, ճանապարհել ձեզ, մենակ թե ասեք այո։ Պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան մեր երկրի տարածքով խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Տեսեք ինչքան կառուցողական եմ, ասում է, ինչի՞ եք մերժում։ Բայց Նիկոլ Փաշինյանը նաև կանխատեսում է, թե Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկները, որ էսկալացիա անի։ Նիկոլ Փաշինյանի հոդվածից պարզ է՝ միջանքցքի թեման շատ է սրվել, ու հնարավոր է շուտով դիմի ժողովրդին, որ՝ ժողովուրդ ջան, պետք է տանք միջանցք, եթե չէ՝ կլինի պատերազմ։ Փաշինյանի ոճից հասկացվեց դա։ Իսկ որ նա պատրստ է տարածք տալ պատերազմ չլինելը ծախելով մեզ վրա, դա Սև լճի, Ջերմուկի, Գորիս-Կապանի դեպքերն են փաստում։

Ես մեկ աբսուրդ, որին կցանկանամ անդրադառնալ, մեկ այլ ՔՊ-ական է հեղինակը, Սփյուռքի հանձնակատարը։ Ասում է՝ եթե ուզում ենք Արևմտյան Հայաստանի վերադարձ, ինչների՞ս է պետք, հենա 26 տարի մեր վերահսկողության տակ ունեինք Արցախ, բայց սփյուռքից որևէ մեկը չեկավ այդ տարածքները բնակեցնելու: Ու ավելացնում է՝ «քանի՞ հոգի է ինձ նման վեր կենալու և այնտեղ ամբողջ կյանքը ապրելուց հետո գալու՝ բնակվելու այդ հողերում կամ ՀՀ-ում»: Նախ ուզում եմ ասել՝ որ հենց դու եկել վերաբնակվել ես, հայ ժողովրդի քյարը ո՞րն է․ Սփյուռքի հանձնակատար ես անունով, բայց Սփյուռքում ուր գնում ես, ձվերով խփում են։ Սինանյանի այս հայտարարությունը լրիվ Նիկոլի ասածների կրկնությունն է՝ եթե սարի վրա ձյուն կա մեր ինչի՞ն է պետք։ Այսինքն եթե վերաբնակեցված չեն հողերը պետք է հանձնվե՞ն․ սա՞ ինչ աբսուրդ է։ Սինանյանը ԱՄՆ-ից է եկել Հայաստանում տարածք զբաղեցնում, իր լքած ԱՄՆ-ում ազատ հող չկա՞։ Հազարավոր կիլոմետրեր։ Բա ինչի՞ չեն հանձնում, մի հատ հավաքվեք ձեր ՔՊ-ականներով Թրամփին տենց առաջարկ արեք, տեսեք ինչ կպատասխանի։ Դուք սիրում եք էքսպերիմենտներ, արեք՝ տեսնենք, ինչ պատասխան կլինի։ Իսկ ո՞վ ասաց, թե Սփյուռքահայերից մենակ Զարեհն է եկել Հայաստանում ապրում։ Հազարավոր սփյուռքահայեր տարիներ շարունակ Հայաստանում են ապրում, ի տարբերություն քեզ, որը Հայաստան է եկել հյուրախաղերով, պաշտոնի դիմաց ու պաշտոնը կորցնելուց հետո էլի վերադառնալու է հիմա էլ այլ երկրում տարածք զբաղեցնելու։ Իսկ ո՞վ ասաց, թե Սփյուռքահայեր չեն գնացել Արցախում վերաբնակվելու։ Գնացել են, իրենց զարգացրած հողը հանձնել եք, նրանք էլ բռնագաղթել են։ Բայց վերաբնակեցված Սփյուռքահայ կա, որ անգամ բռնագաղթելու հնարավորություն չունեցավ ու գերի ընկավ, և Վիգենը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ու Բաքվի ամենածանր բանտում է։ Իսկ Արցախը վերաբնակեցնելը պարտադիր ենթադրում էր, որ պետք է սփյուռքահայերը գնային էնտեղ ապրելո՞ւ, թե՞ նաև կարող էին Արցախում օգնել կյանքը բարեկեցիկ դարձնելուն։ Քանի տասնյակ միլիոն դոլարներ սփյուռքահայերը հանգանակեցին, որի արդյունքում Արցախում փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ, գործարաններ բացվեցին, որ մարդիկ ապրեն-արարեն։ Սփյուռքահայերը Արցախի զարգացման համար գումար հանգանակեցին, բայց Արցախին ուղղելու փոխարեն Նիլոլը էդ փողերով ՔՊ-ին ու Զարեհ Սինանյանին աշխատավարձ բաժանեց։

Կարճ ասած՝ տարիներ շարունակ մենք արձանագրում ենք, թե ինչքան հեշտ է ՔՊ-ականների համար զազրախոսելը, առանց հավելյալ ջանքի։ Դա արել են միշտ՝ թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ դրանից առաջ։ Ուղղակի պատկերացում երևի անգամ չունեն, թե էդ զազրախոսությունը ինչի է հանգեցրել ու դեռ էլ ուր է տանելու։ Ու էդպես է ամենուր՝ թե՛ առօրյա կյանքում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Ու եթե ընդդիմադիր եղած ժամանակ հսկանալի էր, պաշտոնի կռիվ էին տալիս, իշխանություն եղած ժամանակ դա միմիայն վնաս է տալիս մեր երկրին։ Ցավալի է, բայց այդպես էլ չհասկացան, թե պաշտոնեական դիրքը, որ զբաղեցնում են, ինչ է թույլ տալիս ու ինչը՝ արգելում։

 

Սևա Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...