Մեզ խաղաղություն է պետք. Զելենսկի

3 Մարտի, 2025

Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե անվերջ պատերազմ, իսկ խաղաղության բանալին անվտանգության երաշխիքներն են. այս մասին թելեգրամյան ալիքում տեղադրված տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Առաջիկայում բոլորս Եվրոպայում կձևավորենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն գծերը, որոնց պետք է հասնենք, և այն գծերը, որոնց պարագայում մենք չենք կարող զիջումների գնալ: Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ուժեղ և տևական խաղաղությունը և պատերազմի ավարտի վերաբերյալ ճիշտ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն են», — ասել է նա:

Երեկ Լոնդոնում կայացել  է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը տևել է մոտ երկու ժամ։ Գագաթնաժողովին մասնակցել են 18 երկրի ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշում է BBC-ն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։

Նրա խոսքով, առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ուժեղ դիրք հաղորդելը և նրան «ամրապնդելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։

Ֆոն դեր Լեյենն ասել է.«Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը… մենք պետք է հսկայական քայլ անենք առաջ»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և համաեվրոպական մոտեցում:

«Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը… կարևոր է նախապատրաստվել վատագույնին», — ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ կանգնել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները»:

Նմանատիպ նյութեր

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...