Ո՞վ թույլ չի տալիս գերիներին բերել․ «Կարճ ասած»

27 Փետրվարի, 2025

2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, հիշում եք, Նիկոլն ասում էր` Բաքվում գտնվող մեր գերիները մեկ-երկու ամիս էլ կսպասեն, մեզ կներեն։ Ասում էինք` էս ի?նչ ես խոսում, հլը 2 ամիս էլ պետք է տանջանքների ենթարկվե՞ն, գժվել ե՞ք։ Անցել է շուրջ 4 տարի։ 2022 թվականին, «Դիմադրության» շարժման ժամանակ, Նիկոլենք մարդկանց, այդ թվում գերիների հարազատներին վարժեցնում էին, որ գնան ընդդիմադիրների ճամփեքը փակեն, քաշքշուկ հրահրեն, թե՝ որ դուք պայքարում եք, դրա համար էլ չի կարողանում խեղճ հարիֆը գերիներին բերել։ 3 տարի էլ դրանից է անցել։ Այս պահին ունենք պաշտոնապես 23, ոչ պաշտոնապես՝ 100-ից ավելի գերի՝ ներառյալ Արցախի ռազմաքաաքական ղեկավարությունը։ Պատերազմից ավելի քան 4 տարի անց, այլևս հասկանալի է, կարծում եմ, բոլորին, որ գերիներին բերելու գլխավոր խոչընդոտը հենց նույն «խեղճ հարիֆն» է, նա, ով ի պաշտոնե պարտավորություն ունի նրանց բերելու։ Գերիներին Ադրբեջանը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի պատճառով, այո հենց այդ պատճառով՝ խի՞ տա` որ, ուզո՞ւմ ա ինչի․ ոչ․ բա խի՞ տա, հենա լավ ա էլի, իր ընտրազանգվածին շոու ա, ցույց ա տալիս։

Իսկ Հայաստանում բոլորը կարող են ցավալ գերիների համար, կարող են գրառումներ անել, կոչեր հնչեցնել, բայց մեկը, որը պաշտոնապես կարող է բանակցել, դիմել, պահանջել ու ստանալ, իշխանությունն է, ունի էդ մանդատը, ունի էդ լծակը։ Նա ո՛չ դիմում է, ո՛չ պահանջում է, ոչ էլ անգամ ցավ ու ափսոսանք է հայտնում։ Նրանք ցավ չեն ապրի, եթե անգամ ազգի կեսը լինի գերության մեջ։ Գիտե՞ք ինչու եմ սա ասում, որովհետև Բաքվին զուգահեռ էլ Հայաստանում են դատական նիստեր։ Երբ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, որևէ երկրից մի պահանջեք, անօգուտ է։ Նիկոլ Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա ու ամենուր ինչ-որ պլակատ է պարզում խաղաղության խաչմերուկի վերաբերյալ։ Բայց նրա հրատապ գործն է պլակատ պարզել գերիների լուսանկարներով, նրանց պատկերով շապիկներով պետք է գնա գործուղումներին։ 10 տարի նախագահ են եղել Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, սաղ կյանքը մեր երկրի անվտանգության համար է ծառայել Դավիթ Մանուկյանը, էսօր Բաքվում գերության մեջ են ու նույն երկիրը, որի համար իրենց ծառայել են, մոռացել է նրանց։ Զեկույց հրապարակվեց, որ Վիգեն Էուլջեքջյանը, ով գերի է ընկել 2020թ․ նոյեմբերի 10-ին, Շուշիում ու դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Ադրբեջանի ամենավատ բանտում է գտնվում։ Զինվոր չէ, քաղաքացիական անձ է, որը լինելով Սփյուռքահայ, հայրենիքի նկատմամբ սիրուց դրդված՝ տեղափոխվել էր Շուշիում ապրելու, ու երբ Շուշին հանձնեցիր, վեշերն էր հավաքում, որ դուրս գար, գերի ընկավ։ Հայաստանի ՔՊ-ական իշխանության անտարբերության պատճառով է նա տանջանքների ենթարկվում։

Ամոթ ու մեծ ցավ ենք զգում՝ տեսնելով Ռուբեն Վարդանյանի վիճակը, որն ամբողջությամբ երևում է լուսանկարներից, ահազանգում են, որ նրա վիճակը դատական շինծու նիստի ժամանակ պարբերաբար վատանում է, նիստն ընդմիջվում է, շուրջ 10 օր հացադուլի մեջ է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Էսօր Հայաստանում կառավարության նիստ է, Նիկոլը խոսում է հարկերը բարձրացնելու կարևորության մասին, շինհրապարակների մասին, գլուխ է գովում թե տեսեք, աշխատավարձերի միջին չափը ինչքան է ու ոչ մի խոսք Բաքվում կատարվողից։ Այսօրվա նիստում կառավարությունը հավանության արժանացրեց 2021-26 թվականների ծրագրի՝ 2024թ․ կատարողականը։ Ինչի՞ն ես հավանություն տվել, էդ ծրագիրը չէ՞, որ տապալել եք։ Դրա մեջ գրել ես գերիների շուտափույթ վերադարձի մասին, չես կատարել, էդ ծրագրում գրել ես Արցախի ինքնորոշման մասին, չես կատարել, էդ ծրագրում գրել ես Արցախը վերականգնելու, զարգացնելու մասին, չես կատարել․ բա էդ ի՞նչ կատարողական եք հաստատում, չեմ հասկանում։

Ասում եք՝ խաղաղության պայմանագիրը կլուծի գերիների հարցը, բայց նրանց մասին տող անգամ չկա։ Կրկնում եմ, Հայաստանի այս իշխանությունը միայն խափանում է գերիներին բերելուն։ Հիշո՞ւմ եք, Բաքվում 2024թ․ նոյեմբերի 11-22-ը կայացավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ը։ Տասնյակ հազարավոր մասնակիցներ կային տարբեր երկրներից։ Այդ ժամանակ շատ էր խոսվում, որ հնարավոր է գերիներին բաց թողնի Ադրբեջանը։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Տարբեր երկրներ կոչ արեցին, պահանջեցին ազատ արձակել գերիներին․ Եվրոպական խորհրդարանը 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ արձակել հայ գերիներին։ Իտալիայի խորհրդարանականները կոչով դիմեցին, Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն ու նախկին նախագահները և  45 պատգամավոր կոչ արեցին, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև ընդունեց, Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների անդամները դիմեցին Ադրբեջանի կառավարությանը ու իրենց կառավարությանն էլ պահանջեցին հենց գնան Բաքու այդ համաժողովին, բարձրացեն հարցը, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ արեց ազատել Արցախի ղեկավարությանը և մյուս ռազմագերիներին, ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին կոչ արեցին․ իսկ ի՞նչ արեց Հայաստանը։ Մեր երկրի խորհրդարանում ընդդիմությունը բանաձև ներկայացրեց՝ կոչ անելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում․ դա նոյեմբերի 12-ն էր։ ՔՊ-ն տապալեց բանաձևի քվեարկությունը։ Այսինքն էն պահին, երբ բոլոր երկրները կոչ էին անում ազատ արձակել, Հայաստանի իշխանությունը տապալեց՝ իր այդ քալով ասելով, որ գերիների ճակատագիրը մեզ չի հետաքրքրում։ Ու երևի հենց այդ պատճառով էլ Բաքվում բացարձակ խոսք չգնաց հայ գերիների մասին։

Հայաստանի այս քայլը շատ լավ գնահատեց Ադրբեջանը, ու այդ երկրի դատախազությունը դիմեց Հայաստանի իրենց գործընկերներին՝ համագործակցելու մասով։ Ու համագործակցում են՝ Բաքվում էլ է շինծու դատ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, Հայաստանում էլ։

Կրկնում եմ՝ ընդդիմությունը, Սփյուռքը, իրավապաշտպանները, տարբեր պետությունների ներկայացուցիչները կարող են կոչեր անել, անհանգստանալ, դիմումներ ներկայացնել, բայց ռեալ քայլեր պետք է անի պետությունը․ իսկ մեր պետությունը թքած ունի։ 2024թ․ օգոստոսին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 բանտարկյալներ։ Ռուսաստանը անգամ սպանության համար դատապարտվածի կարողացավ հետ բերել։ Աշխատանքը էդ ա։ Բա դու ուզում ես եվրամիություն մտնել, էդ 27 անդամ երկրների հետ աշխատանք տար, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության թուղթ ես ստորագրել, աշխատանք տար, Ռուսաստանի հետ աշխատանք տար, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ես ստորագրում, աշխատանք տար․ ինչո՞վ ես զբաղված առհասարակ, ոչինչ չես անում։ Կրկնում եմ, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Լեհաստանը, Սլովենիան և այլ երկրներ բանակցել են, փոխանակվել են, քաղհասարակությունը չի բանակցել, ընդդիմությունը չի բանակցել, պետությունն է բանակցել, նրա անելիքն է։ Քո անելիքն էլ մեր գերիներին հետ բերելն է։ Բելառուսում հայի են բռնում, սպառնում են Ադրբեջանին հանձնել, կառավարությունը չկա, մեռել է, գործարարն է հարց լուծում, անձնական կապերով։ Որովհետև սրանք ոչ մի պետության ղեկավարի հետ չունեն անձնական հարաբերություն, ոչ մի պետության հետ չունեն լավ հարաբերություն, որ հարց լուծեն։

Կարճ ասած՝ երբ դու՝ պետությունդ, քո քաղաքացիների համար մատդ մատին չես խփում, այլ պետությունից պահանջելու իրավունք չունես։ Երբ դու թույլ ես տալիս քո երկրի տարածքը օկուպացնեն, այլ պետությունից պահանջելու բան չունես։ Երբ դու քո ժողովրդի նկատմամբ ցեղասպանության հարցը օրակարգից հանում ես, ուրիշից չես կարող պահանջել, որ ճանաչի։ Ու էսքանից հետո հարց եմ տալիս՝ սա արդյո՞ք Հայաստանի Հանրապետության հայ կառավարություն է, սա արդյո՞ք Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին ծառայող կառավարություն է։ Վստահաբար ու փաստացի՝ ոչ։ Մենք բոլորս ենք գեր էս խմբակի ձեռքին, իսկ ՔՊ-ն և Նիկոլը՝ Ալիևի ձեռքին։ Ու իրենց իշխանությունը պահելու խաթր մենք ու մեր երկիրը վարի է գնում, մեր քաղաքացիներն էլ վարի են գնում թշնամու բանտերում։

Հայ ժողովրդին ծառայող կառավարությունը չէր կարող նման բան թույլ տալ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...