Փաշինյանի հետ հանդիպող սփյուռքահայերից վերցնում են հեռախոսները, ժամացույցները, գրիչները․ Գասպար Կարապետյան

26 Փետրվարի, 2025

Սփյուռքահայության և մանավանդ Եվրոպայի հայերի մտահոգությունները վերջին շրջանում սկսել են էլ ավելի մտահոգիչ դառնալ, որովհետև վարչապետի մի քանի երկրներ այցելությունները, փակ հանդիպումները անելը, որտեղ զարմանալիորեն ներս մտնողների ձեռքից վերցնում են ոչ միայն հեռախոսները, այլեւ ժամացույցները, գրիչները, բլոկնոտները, որ չկարողանան նույնիսկ բան արձանագրել, ժողովրդավար երկրների համար անհասկանալի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Բայց իհարկե, հիմնական մտահոգությունը վարչապետի արտահայտություններն են, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը, ՀՅԴ գաղափարախոսությանը, ինչպես ինքն է երևակայում Սփյուռք-Հայաստան հարաբերություններին: Այս բոլորը շատ մեծ մտահոգություն պատճառող հարցեր են»,-ասաց նա:

Հարցին՝ կարծում եք՝ այս իշխանությունը սփյուռքում ունի՞ աջակցություն, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ իշխանություն աջակցություն կունենա, հիմա ինչ չափ կունենա կամ ոչ, դա չենք կարող վստահ արձագանագրել, որովհետև քվեարկություն չկա: Բայց այս պարագայում վստահ եմ, որ Սփյուռքի մեծամասնությունը դեմ է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներին։ Մերցի գործունեությունը դրական է գնահատել...

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված՝ այնքան այլևս անօգուտ է սրանց բացատրել, որովհետև գիտելիքի պակասն է, կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում»,-...

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ և «Православна Зора» կազմակերպության նախագահ Ժիվկո Իվանովը հրապարակային ուղերձ է տարածել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Իր գրառման մեջ նա նշել է, որ աղոթում է Ծառուկյանի, նրա ընտանիքի և հայ ժողովրդի համար։ Իվանովի հրապարակումը տարածվել է նաև...

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Հայտնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է...

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոնի առաստաղի փայտյա...