Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների աշխատավարձերի բարձրացման մասով որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզվեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ շենքի հետնամասում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ գաղափարից չեն հրաժարվել։
«Որոշ հարցեր կան պարզելու, աշխատանքային կարգով պարզում ենք, կբերենք, կզեկուցենք։ Աշխատավարձերի բարձրացման հետաձգումը բացարձակապես կապ չունի հանրային աղմուկի հետ։ Մանրամասները կբարձրաձայնենք շուտով»,- ասել է Խաչատրյանը։
Նշենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն էր տվել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխություններին։ Ավելի ուշ կառավարությունը որոշել էր այն հետաձգել 2 ամսով։
Խաչատրյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը սպասվում է 2027 թվականի հունվարից հետո։





