«Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ բանակում գողություն է եղել, գողություններ են եղել։ Նախ՝ առհասարակ, անկախ նրանց սեռից, տարիքից և անցյալից, բոլոր նրանք, ովքեր վնաս են տվել հայկական բանակին, եթե դա հաստատի դատարանը, պետք է պատժվեն։
Բայց փոխաբերական իմաստով մի բան ասեմ, պարոն Փաշինյան. դուք զորամասերից զինվորներ եք գողացել և տարել մահվան հովիտ։ Հայ մայրերն ու հայրերը չէին ուզում, որ իրենց որդիները զոհվեին թուրքական «Բայրաքթարների» հարվածներից»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





