Միայն Փաշինյանի դեսպանը լինելը բավական էր, որ նա հեռանար քաղաքականությունից և եղբոր հետ մակարոնի բիզնեսով զբաղվեր․ Politik.am

12 Հոկտեմբերի, 2024

Politik.am-ը գրում է․

Հայաստանում քաղաքական կյանքը միշտ է դեֆորմացված եղել։ Սկզբունքների բացակայություն, ճամբարափոխություն, անպատասխանատու վարքագիծ։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք տարածված են հայկական քաղաքական դաշտում։ Շատ հաճախ Հայաստանում քաղաքական գործիչները խոսում են բաներից, որից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը եթերներ է մտնում և ժողովրդի անունից անում հայտարարություններ այս կամ այն քաղաքական գործչի կամ գործընթացի մասին։ Իհարկե, եթե Մարուքյանը քաղաքական արժանապատվություն ունենար, ապա Փաշինյանի հետ Արցախը հայաթափելուց հետո պետք է ընդհանրապես մոռանար խոսելու մասին, բայց նա ոչ միայն չի մոռացել, այլև իրեն իրավունք է վերապահում խոսելու ժողովրդի անունից։

Եվ սա այն դեպքում, երբ նա 2021 թվականի ընտրություններին իր դեմքով ստացել է 15 հազար ձայն, իսկ արդեն 2023 թվականին իր թիմը, որի քարոզչությամբ անձամբ էր զբաղվում՝ Երևանի ընտրություններում ստացել է 4150 ձայն։ Նկատենք, որ Մարուքյանն իր թիմով մի որևէ գյուղում չի այսքան ձայն ստացել, այլ 1 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Երևանում։  Զրոների առատության պատճառով դժվարանում ենք ասել, թե սա քանի տոկոս է կազմում, բայց հաստատ 1 տոկոսից բավական հեռու է։ Եթե անգամ այս թվերը չլինեին, միայն Փաշինյանի դեսպանը լինելը բավական էր, որ նա հեռանար քաղաքականությունից և եղբոր հետ մակարոնի բիզնեսով զբաղվեր, բայց արի տես հիամ ինքն է խոսում ինչ որ մեկի հեռանալու մասին ու այստեղ անգամ կաևոր չէ, թե ում մասին է խոսքը։ Կրկնում ենք, խոսքը Դռիկ Խչոյից պակաս հանրային վստահություն ունեցող մարդու մասին է։

Մի պահ պատկերացնենք, որ Մարուքյանը իրապես ցանկանում է, որ ժողովրդի կամքը կատարվի։ Պատկերացնենք ու գնանք ժողովրդի անունից իր վերջին ուղիղ եթերի մեկնաբանությունները ուսումնասիրենք։

Մեկնաբանություններից կարծես տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը կամ առնվազն Մարուքյանին հետևող ժողովուրդը լրիվ ուրիշ բան է ուզում։ 

Նմանատիպ նյութեր

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում...

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզո՞ւմ եք՝ ջնջեք մեր Հերոսների դիմանկարները, ուզո՞ւմ եք՝ ձեր հեռուստաալիքների եթերներում, Telegram-յան ալիքներում ու տարբեր YouTube-ներում առավոտից երեկո պտտեցրեք ձեր «բերանով երգիչներին» ու «ուրիշ...

Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ․ «Կարճ ասած»

Լրացավ 44-օրյա հրահրված պատերազմի և պլանավորված պարտության 6-րդ տարելիցը։ 6 տարի առաջ հենց այս օրը մեր երկրի գլխավոր սուտասաններից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցում ասում էր․ «Մեր ԶՈՒ-երն ունեն...

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի...

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...