7 տարբեր կարծիք նույն բանի վերաբերյալ՝ մեկ մարդուց․ «Կարճ ասած»

22 Մայիսի, 2026

Որ կողմով անցնում ես, մարդիկ անհանգստացած են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ծայրահեղ վտանգավոր հեռանկարից․ մարդկանց մոտ կա այդ անհանգստությունը, որ հնարավոր է Հայաստան բերվեն բնակեցնելու 300 հազար ադրբեջանցի, հենց Նիկոլը վերընտրվեց։ Այդ թեզը շրջանառության մեջ դրվեց Նիկոլի հրահարած և պարտված պատերազմից հետո։ Այդ թեզին ծնունդ է տվել Նիկոլի քաղաքականությունը։ Ադրբեջանն ասում է՝ Երևանը մերն է, Սևանը մերն է, ադրբեջանական հողեր են, այնտեղ ապրել են ադրբեջանցիներ, վերադառնալու ենք։ Դա պետական քաղաքականություն է։ Ու մտավախություն ունեմ, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների հիմքում կա։ Անհանգստանում ենք, քանի որ տեսածներիցս համոզվել ենք՝ Նիկոլը լրիվ ադրբեջանական, թուրքական գծի մեջ է։

Կրկնում եմ, մարդիկ անհանգստացած են, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստան կբերվեն ադրբեջանցիներ։ Մարդամեկը այսօր իբրև հերքում է, ասում է՝ «Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի»։ Ստերի չեմպիոնն ասում է՝ տալիս եմ երաշխիքներ։ Ու գիտե՞ք երաշխիքը որն է․ քանի որ ասում եմ՝ Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, ուրեմն դա էլ չի լինելու։ Դա ի՞նչ երաշխիք։ 25 օրից Նախիջևանում տեղի է ունենալու «վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն։ Ալիևն է կազմակերպել։

Բայց քանի որ Նիկոլը երաշխավորում է, հիշեցնեմ՝ մեկ հարցով իր երաշխավորությունը ինչի բերեց։ 8 տարի առաջ՝ 2018թ․ օգոստոսի 17-ին, ժողովրդին հրավիրել էր հրապարակ՝ գոռում էր․ «Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում»։ 

Այս մարդը երաշխավորում էր, որ չի եկել հանձնելու։

Հիմա՝ մեկ այլ տեսանյութ․ Ստեփանակերտում 2019թ․ օգոստոսի 5-ին երաշխավորում էր․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Երաշխավորում էր, որ այսուհետ Արցախը Հայաստան է կամ Հայաստան կլինի բանակցությունների արդյունքում։

2021 թվականի այս օրերին դարձյալ նախընտրական իրավիճակ էր․ պատերազմը նոր էր ավարտվել, Արցախի մեծ մասն օկուպացվել էր, ու Նիկոլը հրապարակավ երաշխավորում էր, որ հետ է բերելու Շուշին ու Հադրութը, ասում էր՝ հիմա ավելի հեշտ կլուծենք Արցախի հարցը մեր օգտին։ Դա էլ դիտենք, 2021թ․ հունիսի 8-ի քարոզարշավից մի հատված․ «Մենք այսօր առավել հնարավորություն ունենք հարցը լուծելու մեր մտածած տարբերակով»։

Ու նույն «երաշխավորը», որն Արցախի անվտանգության իրոք երաշխավորն էր՝ ի պաշտոնե, ընտրությունից երկու տարի անց՝ 2022թ․ սեպտեմբերի 22-ին, ասում է․ «Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամոբողջականությունը, ներառյալ՝ Արցասխը»։

Նույն մարդը, որ երաշխավորել էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ հետ է բերելու Շուշին ու Հադրութը, հիմա, արդեն, ասում էր՝ ներողություն եմ խնդրում, որ շուտ չեմ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սա մեզ ուրիշ բան է երաշխավորել, Ադրբեջանի՝ն լրիվ ուրիշ բան։

Այդ մարդը 2018 թվականին ասում էր՝ ժողովուրդ ջան, ո՞վ, ե՞ս, ձեզնից թաքո՞ւն, ի՞նչ եք ասում․ ավելի լավ է՝ դիտենք տեսանյութը․ «Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»: 

2021 թվականի այս օրերին, երբ Արցախի կեսից շատը հանձնել էր գիշերային ստորագրությամբ, թազա երաշխավորություն էր տալիս։ Մարդ, որը 44 օր խաբում էր, թե հաղթում ենք, վերջում ստորագրեց-հանձնեց, 2021թ նախըւնտրական քարոզարշավում հայտարարում էր․ «Ժողովուրդ ջան, չհավատաք եթե ձեզ ասեն, թե մենք ուզում ենք ինչ-որ բան ինչ-որ մեկին տանք»։

Էս սաղ նույն մարդն է երաշխավորել ու էս ամենից հետո, էսքան տարի անց, սաղ տապալելով, այսպես կոչված «երաշխավորը» հայտարարում է․  «Ով ուզենա Ղարաբաղի հարցը բացի՝ ինձ հետ գործ կունենա»։ Այ սա ամենավերջինն էր ու ամենաիրականն էր։

8 տարում էդ նույն մարդը տեսա՞ք քանի իրարամերժ հայտարարություններ է արել։ Ու հիմա ասում է՝ երաշխավորում եմ, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու։ Իսկ ի՞նչ ես երաշխավորել Ալիևին, կարելի՞ է իմանալ։ Հիմա, երբ ասում են, որ ադրբեջանցիներով լցնելու եք Հայաստանը, դու էլ իբր հերքում եսմ, ես ինչո՞ւ պետք է նրանց չհավատամ, հավատամ քեզ։ Ինչի՞ հիման վրա քաղաքացին հավատա քեզ․ որովհետև ռուպրո՞վ ես գոռգոռում։ 

Ժողովուրդ ջան, ես մենակ Արցախի մասին երաշխավորումներն ասացի․ բայց դա քա՞նի հարյուր խոստում է տվել ու երաշխավորել։ Այդ մարդը, հիշեցնեմ, երաշխավորում էր, որ Հայաստանում 5 տարի ոչինչ չի թանկանա․ Ամեն ինչ թանկացավ մինչև 6-7 անգամ։ Դա երաշխավորում էր, որ ճամպրուկներով ներդրումներ կգան Հայաստան, կլինի աննախադեպ հայրենադարձություն։ Այդ մարդը երաշխավորում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները մի այլ կարգի բարձր մակարդակի են լինելու։ Էսօր ծաղիկ արտադրողները լացնում էին այդ «բարձր մակարդակի» վրա։ Այսօր 2026թ․ մայիսի 22-ն է․ այսինքն արդեն պետք է տեղի ունենար Ջարձոր նոր գյուղի բացումը․ Կապսի ջրամբարը պետք է շահագործման հանձնվեր, գյուղն էլ տեղափոխվեր։ Ո՛չ ջրամբարը կա, ո՛չ նոր գյուղը։ Երկու տարի առաջ Տավուշից տարածքներ հանձնեցին թշնամուն, մարդկանց հանեցին տներից ու հանձնեցին։ Երաշխավորեց, որ Ադրբեջանը տարածքներ է վերադարձնելու։ Էդ երաշխավորությամբ հանձնեց ու ստացավ մի երկու հատ ստոլբա։

Կարճ ասած՝ երբ Նիկոլը երաշխավորեց, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու, դա շատերս ընկալելկ ենք, որ հենց նրանց գալն է նախապատրաստվում։ Կարող ենք համոզված լինել՝ եթե սա մնաց, ձեզանից շատերը տները հանձնելու են ադրբեջանցիներին։ Ու Նիկոլը կերաշխավորի, որ Աղավնոյի տների նման հանձնեք մաքուր, կոկիկ, ռտեմոնտած վիճակում։ Այ դա կերաշխավրի։ Կասկած չունեմ, որ եթե Փաշինյանը վերընտրվի, Հայաստանում ոչ միայն գալու են ապրեն ադրբեջանցիներ, այլև ավելի մեծ իրավունքներ կունենան, քան մենք։ Էսօրվա էս իրավական տեռորը նրանց նկատմամբ չի լինելու։ 31 թվականի ընտրություններին էլ հա՛մ քվեարկելու, հա՛մ քվեարկվելու իրավունք կունենան․ իրենց գյուղապետը, քաղաքապետը, դեպուտատը, ոստիկանը, զինվորն ու դատավորը կունենան։ Այս սարսափելի հեռանկարը կարող ենք կանխել ամեն մեկս մեր մեկ ձայնով։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ երկու երկրների միջև ինտենսիվ առևտրային բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ի կեսգիշերից, գրում...

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։ «Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը...

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։...

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ծննդյան առթիվ հղված շնորհավորանքների համար. «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների,...

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ ուղղված «անօրինական և միջամտական» քայլերն անպատասխան չեն մնա։ Վերջին օրերին երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը հասել է...