6 բան, որ կատարվեց Նիկոլի՝ Թուրքիա այցի արդյունքում․ «Կարճ ասած»

3 Հուլիսի, 2025

«Գիտելիքը շորի նման բան ա՝ մաշվում ա ժամանակի ընթացքում»․ աֆորիզմը կառավարության նիստի ժամանակ հորինեց մարդամեկը։ Ասում է՝ էն, ինչ գիտեիր 90-ականներին, հիմա ուրիշ ձև է, փոխվել է։ Նա հեռու գնաց ու հասավ մինչև աստղագիտություն, գիտական նվաճումներ․ բայց էդքան հեռվանալ պետք չէ․ որոշ բաներ ինքդ ես փոխել։ Օրինակ, մեր ստացած գիտելիքների համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29․800 քառակուսի կիլոմետր։ Իսկ դու քո ասած գիտելիքի ու շորերի նման մաշացրել ես էդ տարածքը, ու այլևս էդքան չէ։ Մեր ստացած գիտեիքի համաձայն, հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախի Հանրապետության տարածքը կազմում է 11.458 կմ, որի մեջ ներառվում էր 242 համայնք։ Դու մաշեցիր, հանձնեցիր բոլորը, ու հիմա նոր գիտելիք ես ուզում տալ, թե մի քանի հազար տարվա պատմությւոն ունեցող Արցախը 107 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի անբաժան մասն է։ Մեր ստացած գիտելիքւի համաձայն, բիզնես խլելը քրեական հանցավոր արարք է, և իշխանությունն ու բիզնեսը պետք է լինեն վստահելի գործընկեր, ոչ թե թշնամի։ Նիկոլենց տված նոր գիտելիքով, իշխանությունը կարող է խլել ումից ուզում է և ինչ ուզում է։

Եթե մեր դպրոցական, բուհական գիտելիքների համաձայն, Թուրքիան ցեղասպանել է և 1915-ից հետո մինչ օրս իր նպատակները չի փոխվել, Թուրքիայի հետ պետք է զգուշանալ, պետք է պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում ու հատուցում՝ արդարության հաստատման, հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար, Նիկոլն ասում է՝ համաձայն նոր գիտելիքների, պետք է դեռ պարզել ինչ է եղել, ինչպես է եղել, ով է մեղավոր, մեր թշնամին էլ Թուրքիան չէ, թշնամին հայ գործարարներն են, բարերարներն են, եկեղեցին է, Սփյուռքն է։ Մեր ստացած գիտելիքներով, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, Նիկոլի փոխանցող գիտելիքներով՝ Ռուաստանը թշամի է, Թուրքիան՝ բարեկամ։

Էսօրվա իր գրառումը շատ խնդալու է էդ նորացված գիտելիքների տրամաբանության մեջ․ ասում է՝ Վեհափառը 2021 թվականին պահանջեց իշխանության հրաժարականը, իշխանությունը վերընտրվեց, ուրեմն Վեհափառը վստահություն չունի։ Ասում է՝ մի քանի օր առաջ էլ եկեղեցու զանգերը հնչեցվեցին, բայց 1500 հոգի գնաց, ուրեմն պետք է ազատի Վեհարանը։ Հիմա քո՝ մաշած գիտելիքների տրամաբանությամբ նայենք, 2021թ․ վերընտրվել ես, դրանից մեկ օր հետո միտինգ ես հրավիրել, մասնակիցների թիվը չի գերազանցել 10 հազարը․ կարո՞ղ եմ քո թարմացված գիտելիքով եզրակացնել, որ 21 թվի ընտրություններմն ամբողջովին կեղծել ես, վախեցրել ես, փող ես բաժանել, մարդիկ եկել-ընտրել են, բայց երբ կոչ ես արել հավաքվել, շատ քիչ մարդ ա եկել, գնացել ես ռայոններ, մի քանի հոգի է եկել․ նույն լոգիկան է, ի՞նչ տարբերություն։

Էսօր խորհրդարանում հետաքրքիր բան տեղի ունեցավ․ նախկին ՔՊ-կան պատգամավոր Հովիկ Աազարյանն ասաց, որ ՔՊ-ն ու Նիկոլը ուզում են Հայաստանին թշնամացնել Ռուսաստանի հետ ու գնալ դեպի իբր Եվրոպա, որը իրենց համար Թուրքիան է։ Ու Ռուսաստանին կոչ արեց՝ չտրվել Հայաստանի իշխանության սադրանքներին։ ՔՊ-ականները հարձակվեցին նրա վրա, էլ փոխադարձ հայհոյանքներ, էլ շիշ նետել։ Հովիկ Աղազարյանի մոտ գիտելիքի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել․ ոչ։ Նա նույնկերպ մտածում էր նաև էն ժամանակ, երբ ՔՊ ֆրակցիայի անդամ էր, Ռուսաստանին ինչ ասես ասում էին՝ ձայն չէր հանում կամ մասնակցում էր։ Իշխանական կապանքներից ազատվեց, միտքը պայծառացավ։ Էսօր Ռուսաստանից ներողություն խնդրելու համար Աղազարյանի վրա հարձակված ՔՊ-ականները իրոք հոգով-սրտով թշնամի ե՞ն Ռուսաստանին․ ամենադեմ խոսացողը 2020 թվականից ի վեր մեր երկրում բողոքի ակցիաների կրիտիկական փուլերում հենց Ռուսաստանում էր պախկվում։ Իրոք ՔՊ-ական պատգամավորները մտածում են, թե ինչքան լավ ա, որ 300 հազար Ադրբեջանցի է իրենց շեֆի որոշմամբ գալու Հայաստանում ապրելո՞ւ։ Հա մի երկու տասնյակ ՔՊ-ական դեպուտատ կա, որ ի սրտե թրքասեր է, բայց մյուսները, վստահ եմ, հասկանում են ուր են տանում մեզ։ Բայց իրենց կաշկանդում է ձայն հանել աշխատավարձը, Նիկոլի հետ հավասար՝ մեր պետության նկատմամբ հանցանք կատարած լինելը ու այլ մեղքեր, դրա համար էլ թրքասիրությւոն են խաղում։ Մինչև էն պահը, որ իրենք էլ իրենց բաժին ՍՄՍ-ը ստանան։

Նիկոլն ինքը թուրքական շահերի պաշտպանության առումով մրցակցությունից դուրս է։ Տեսանք, թե նրա Թուրքիա այցը ինչ անդրադարձ ունեցավ Հայաստանի վրա․ կալանավորեցին խոշոր հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որի դեմ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել։ Թուրքիա այցի մյուս հետևանքը՝ Ստամբուլում հանդիպեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բայրաքթարը։ Քննարկեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։ Իսկ Մինչ Թուրքիա գնալը, Խուդաթյանը Երևանում Եվրամիության դեսպանի հետ էր քննարկել Էներգետիկ հարցեր։ Այսօր խորհրդարանը վերջնականապես ընդունեց ՀԷՑ-ը խլելու օրինագիծը։ ՀԷՑ-ը նախատեսել են պետականացնել, որից հետո, ինչպես չեն հերքել, վաճառել, այս անգամ, տարբեր լուրերոի համաձայն,  ամբողջությամբ կվերցնի կամ մասնաբաժին կունենա թուրքական ընկերությունը։ Այնպես որ Աղազարյանը սխալ չի ասում, որ Նիկոլի համար Եվրամիությունը սկսում է Թուրքիայից։

Թուրքիա այցի ու ըստ երևույթին՝ պայմանավորվածության մյուս արդյունքը՝ ինչ-որ մասկի շոու արեցին, հայտնաբերեցին օրինական զենքեր, խնջույքի հրավառության նյութեր ու հայտարարեցին, թե որսորդական օրինական զենքերով հեղաշրջում էին ուզում անել ու կալանավորեցին, այդ թվում՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սրբազանի։

Թուրքիա այցի մյուս արդյունքը՝ Նիկոլը ԱԱԾ-ն ոեւղարկեց եկեղեցու վրա գրոհի, և արդյունքում կալանավորեցին Եկեղեցու ևս մեկ՝ դարձյալ շատ հարգված սրբազանի։

Այցի մյուս՝ շատ վտանգավոր արդյունքը «Զանգեզուրի միջանցիքի» շուրջ ակտիվացած խոսակություններն են։ Ուղղակի էս ընթացքում իրար խառնեցին այ թվարկածս մյուս բաները, եկեղեցի, ՀԷՑ, Սամվել Կարապետյան, կալանքներ, մասկի-շոուներ, ու միջանցքի թեման դուրս մղվեց ինքնաբերաբար․ բայց ամենաակտիվը կարծում եմ, հենց դրա շուրջ են աշխատում Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, վստահաբար՝ միացյալ Արևմուտքը։ Թուրքերն էլ․ ադրբեջանցիներն էլ ասում են՝ Նիկոլը խնդիր չէ։ Թուրքերն ասում են՝ մենք միջանցքից չենք հրաժարվի, որովհետև Զանգեզուրի միջանցքը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող ինտեգրացիոն գիծ։ Էրդողանն ասում է, որ Իրանի դիրքորոշուն է մնում, Հայաստանը հեչ։

Ռուսաստանը իր խնդիրներով է զբաղված Ուկրաինայում, Իրանը նոր է ակտիվ բախվել տեռորիզմի հետ ու իր վերքերն է բուժում, տարածաշրջանին տեր-տնօրեն է փորձում դառնալ Թուրքիան։ Նիկոլի համար մեկ է ցանկացած ելք, կարևրորը՝ ինքը մնա իշխանության։

Թուրքիա այցի մյուս արդյունքը այսօր իմացանք՝ թուրք 28 պատգմավոր ստորագրել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետը Թալիաթ փաշայի անունով նվանափոխելու նախագիծը։ Սա արվում է էն Թուրքիայում, որը ցեղասպանություն է իրականացրել, ասում է՝ մոռանանք անցյալը, կերտենք ապագա, Նիկոն էլ ասում է՝ բա իհարկե, ապագա ակա կա ապագա։ Ու հայ-թուրքական անցակետը առաջարկում են անվանակոչել Հայոց ցեղասպանության կազմաերպչի անունով։ Թուրքիայում ոչ մեկ չկա՞ր, որ հայ-թուրքական բարեկամութւոն էր քարոզում, նրա անունով անվանակոչեք։ Ոչ, թուրքերն ասում են՝ Հայաստանի հետ անցակետը հայերին կոտորողի անունով կոչելը շատ կարևոր է, ցույց  է տալիս, որ Թուրքիան տեր է իր պատմությանը, հիշողությանը, իր ազգային հերոսներին։ Նրանք փառաբանում են էն մարդկանց, ովքեր կոտորել են հայերին։ Հիմա դու ինչքան էլ ուզենաս զոռով հարաբերություն կարգավորել, հենց մուտքից՝ անցակետից, զգացվում է թշնամությունը։

Ասում ա՝ Նիկոլ, դու քո պատմությունը ջնջում ես, մոռանում ես, հայոց պատմության վերաբերյալ գիտելիքներդ մաշեցրել ես շորերի պես, բայց թուրքերը չեն մոռանում որ ձեզ կոտորել են, չեն մոռանում ինչի համար են կոտորել և չեն հրաժարվում նպատակներց։ Այո, բոլորի հետ պետք է հարաբերությունները նորմալ լինեն, բայց դու դա կարո՞ղ ես։ Էրդողանի գիրքը ինչքան էլ գրկես, նրանք ունեն իրենց պլանները։

Կարճ ասած՝ օրերս նշեցի, որ այն, ինչ անում է ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի նկատմամբ, ահաբեկչություն է։ Ինչքան շատ են դետալներ պարզվում սրանց գործունեությունից, բանակցութուններից, այնքան ավելի շատ ենք համոզվում, որ Հայաստանը այս պահին նման է էն ֆիլմերի գրասենյակներին, որոնք ահաբեկիչները զավթել են, ներսում գտնվողներին վերցրել են գերի, և խոստանում են պայթեցնել։ Իրենց համար կարևորը՝ իրենք տարածքից անվնաս դուրս գան։

 


Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում...

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը...

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի...

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103...