20 մլն դրամ պետբյուջեից՝ Քաղաքացու օրվա կազմակերպման համար․ ինչ միջոցառումներ են նախատեսված. Արմլուր

22 Ապրիլի, 2026

ՔՊ անդամները սոցիալական հարթակներում  արդեն մի քանի օր է ակտիվորեն գովազդում են Քաղաքացու օրվա միջոցառումները։ Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը, որի համար իշխանությունները պետական բյուջեից տրամադրել են 20 միլիոն 422 հազար 223 դրամ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Այս գումարը տրամադրվել է ընդամենը երկու կապալառուների՝ «Ստեփան Կույումջյան Միհրանի» և «Վահրամ Թոքմաջյան Վարդանի» անհատ ձեռնարկատերերին։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ երկու անհատ ձեռնարկատերերն էլ, որոնց հետ պայմանագիր է կնքել վարչապետի աշխատակազմը, ակտիվորեն մասնակցում են պետգնումներին։ Ինչ վերաբերում է Վահրամ Թոքմաջյանին, ապա վերջինս պատմաբան է, որն աշխատել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և դասավանդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաներին՝ Մարիամին և Աշոտին։ Նշվում է նաև, որ այդ օրը ելույթ է ունենալու Փաշինյանի «Վարչաբենդը»։

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հայտարարությունը և պարզել, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում Քաղաքացու օրվա շրջանակում։

 

 

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...