Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում․ Դեմոյան

4 Մարտի, 2025

ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-110

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում ՀՀ իշխանությունների կողմից, սրբադասված նահատակների հիշատակի պղծում, եկեղեցու լիակատար լռություն,, մտավորականության մեծամասնության ու հատկապես պատմաբանների համագործակցություն ազգային հիշողությունն ու ժառանգությունը արժեզրկող ու կեղծող ապիկարների հետ:

Ակնհայտ է նաև սփյուռքյան որոշ ինտելեկտուալ շրջանակների բացահայտ հովանավորչությունը ՀՀ-ում անօրինական ճանապարհով իշխանությունը զավթած օտարահաճ գործակալների խմբի հանդեպ: Մի խոսքով, ազգային ողբերգության մի նոր արար, որին մասնակցում են բոլորը` իրենց ունակությունների ու կարողությունների ներածին չափով: Ու բոլորը հույս են տածում, որ իրենց լռությունն ու հակապետական, հակազգային գործերն ու վարքը շատ արագ մոռացվելու ու չի հիշվելու… Սին հույսեր ու պատրանքներ. ամեն ինչ արձանագրվում է` հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Մոտ օրերս կհրապարակեմ մինչ օրս չհանրայնացված փաստեր` Հայոց ցեղասպանության թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրվագներով ու կտեսնեք, թե հանրության շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անհույս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանավորների իրական ինքնությունները: Սա պարտադիր է, համբերեք մի քանի օր:

Հայոց ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին անվտանգության ու ինքնապահպանության հարց է, այլ ոչ թե սահմանային առևտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր: Մոռանում ես դա, կամ գիտակցաբար մոռացության ես տալիս այդ հիշողությունը, ուրեմն դատապարտված ես վերապրելու նույնը: Սա է պարզ բանաձևումը: Համատարած ապատիան ու ինքնապահպանության կոլեկտիվ բնազդի բթացումը, որը հովանավորվում է իշխանությունների ու նրանցից սնվող ու վճարվող քարոզիչների կողմից, թիրախավորում են հենց այդ ինքնապահպանության բնազդը:

Սկսելու եմ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ կարճ պատմությունների հրապարակումը, որոնք հանրային հասանելի ձևաչափով կօգնեն հասկանալ տեղի ունեցած ողբերգության իրական ծավալներն ու հետևանքները: Միաժամանակ հորդորում եմ բոլորիդ միանալ հիշողության ու ոգեկոչման մի կարևոր արարողության. մինչ ապրիլի 24-ը որպես հարգանքի ու հիշատակի տուրք, կարդացեք վերապրողի հինգ հուշագրություն: Ընդամենը հինգ ճակատագիր, որը կօգնի մեզ հասկանալ ու վերարժևորել մարդկային կյանքն ու մաքառումի սխրանքը, կօգնի մեզ հասկանալու իրական արժեքներն ու դուրս գալ նոր աղետ նախանշող համազգային թմբիրից:

Վստահեցնում եմ Ձեզ, որ նման հուշագրությունների ընթերցումից հետո կփոխվի Ձեր աշխարհընկալումն ու արժեքային համակարգը: Իմ նպատակը սոսկ ընթերցանությունը չի: Այսպիսի գրքերի ընթերցումը կնպաստի այն ընկալման ամրապնդմանը, որ լինելով լիակատար ոչնչացման դատապարտված տեսակ, իրավունք չունենք անհանդուրժողականություն ու ատելություն տածել միմյանց նկատմամբ…Ուղղակի իրավունք չունենք…

Իսկ դա, հիշե´ք, այս պահին տարվող պետական քաղաքականության կարևոր մասն է, քանզի ատելության ու անհանդուրժողականության սերմանումը իշխանություն պահելու լավագույն մեթոդներից է…»։

Նմանատիպ նյութեր

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...