Իշխանությունը լուրջ անհանգստացած է Գյումրու արթահերթ ընտրություններով․ Մհեր Մելքոնյան

4 Մարտի, 2025

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը՝ խորհրդարանի ամբիոնից․

Հայաստանում շարունակվում են թիրախավորված բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների, անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կարևոր կազմակերպությունների, իրավաբանների, արվեստագետների և գիտնականների դեմ։
Այսօր քչերն են կասկածում, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը լուրջ անհանգստացած է մարտի 30-ին կայանալիք Գյումրու արթահերթ ընտրություններով։
Հաշվի առնելով, որ իշխող կուսակցության աջակցությունը թե՛ Հայաստանում և թե՛ հանրապետության երկրորդ քաղաքում գտնվում է շատ ցածր մակարդակում, Գյումրի համայնքի նոր ավագանիում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից մեծամասնության ապահովումը կարող է բարդ, նույնիսկ անհնարին խնդիր լինել:
Իրավիճակը Գյումրիում, իհարկե, շատ բարդ է։ Պետք է հստակ արձանագրենք, որ համայնքում վերջին տարիներին կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, կրթական, տրանսպորտային, էներգետիկ և այլ բնույթի։ Այս հարցերը բավականին սուր են, արդիական․ արդիական էին նաև երեկ։ Դրանք շատ արագ լուծում չեն ստանա, քանի որ դրանց բարդության աստիճանը և գործող իշախանության ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների մասշտաբները հեռու են համարժեք լինելուց։
Քաղաքական կայունության խնդիրը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու իշխանությունների փորձերն ապարդյուն են և նպաստում են լարվածության հետագա սրմանը։ Այստեղ չպետք է լինեն երկակի ստանդարտներ՝ ոմանց պատժել, աչք փակել մյուսների անօրինական գործողությունների վրա, հասարակությանը դիտավորյալ բաժանել սևերի և սպիտակների։
Ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում գործող քաղաքական մեծամասնությունը սպանում է ընտրությունների ինստիտուտը՝ ոչնչացնելով հանրային վստահությունը հենց խորհրդարանական ժողովրդավարության ընթացակարգի և գաղափարի նկատմամբ։
Ինչքան մոտենանք Գյումրիում կայանալիք արթահերթ ընտրություններին, այնքան իշխանական բռնաճնշումներն ավելի կոշտ են լինելու՝ ձգտելով արմատախիլ անել այլախոհության ցանկացած դրսևորում․․․
Հարգելի հայրենակիցներ,
Մեր դիրքորոշումը թե Հայաստանի Հանրապետության և թե Գյումրի համայնքի հիմնական քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերի վերաբերյալ կմնա հետևողական, հաստատուն և սկզբունքային՝ չնայած ցանկացած բռնաճնշումների։
Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահերը՝ մերկացնելով կառավարության քաղաքականության հակաժողովրդական բնույթը։

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...