Գերիների հարցը Փաշինյանը համարեց ընդամենը մեկ անձի խնդիր

5 Մարտի, 2025

 

Արդեն հայտնի ճշմարտություն է, որ հայ գերիներին Բաքվում խոշտանգում են, այդ տեղեկությունը նաև հաստատեց Նիկոլ Փաշինյանը. նախքան այս դուք հայտարարում էիք, որ մենք չենք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում, հիմա ինչու՞ ենք մենք հայտարարություն անում այդ մասին, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, դա արդեն տեղի է ունեցել։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Երբ մեր հայրենակիցներին արդեն խոշտանգել են, դա փաստող լուսանկարները հայտնվել է համացանցում, բացի հայտարարությունները, էլ ի՞նչ եք անում:

Հարցս հետևյալն է, շատ հստակ, բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիներին, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց Ագնեսա Խամոյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը:

Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

Ագնեսա Խամոյանը նկատեց. «Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացվում է հացադուլի մեջ: Մեր ռազմագերիների կյանքին վտանգ է սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...