ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Գրիգորյան

30 Հունվարի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«ՀՀ ԶՈՒ ՀՈԳևՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է

Քիչ առաջ գնդերեց Տեր Պսակ քհն. Մկրտչյանը հայտարարություն արեց, որ. «ՊՆ հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից» (հղումը՝ մեկնաբանությունում): ՊՆ-ն ևս հաստատեց:

ԶՈւ հոգևոր սպասավորությունը լուծարելը, եկեղեցիների դռները զինվորի, վիրավորի, բուժվողի, բուժանձնակազմի առջև փակելը պարզապես վարչական որոշում չէ, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և ընդհանրապես հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին, մեր գենետիկական հիշողությանը:

Եկեք տեսնենք, թե ինչից է զրկվում Հայոց Բանակը.

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորությունը եղել է հայկական բանակի մարտունակության և զինվորի հոգեկան տոկունության անբաժանելի մաս, ներքին ամրության, կարգապահության և զինվորի հոգեկան առողջության կարևորագույն հենասյուներից մեկը։

Հոգևորականն այն մարդն է, ով զինվորի կողքին է ամենածանր պահին՝ պատերազմի ժամանակ, փարատելով մահվան վախը, որի դեմ միակ իրական մխիթարությունը հավատն է Աստծո ներկայության մեջ հավիտենական կյանքի և նահատակության սուրբ պսակի հանդեպ։

Հոգևորականն աղոթքով, հոգևոր զրույցով օգնում է զինվորին բուժել պատերազմների, մարտական առաջադրանքների ընթացքում ստացած հոգեբանական վերքերը՝ մարտընկերների կորուստը և այլն, որոնք աշխարհիկ հոգեբանության համար հաճախ անհասանելի են։

Հոգևորականը բանակի «խիղճն» է և զինվորի «հոգևոր թիկունքը»։

Հոգևորականի ներկայությունը զինվորի մեջ վառ է պահում պատմական հիշողությունը, երբ Վարդանանց, Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում հաղթել է «վասն հավատո և վասն հայրենյաց» մարտնչած հոգևոր դասի և աշխարհականի միասնությունը: Դարեդար հայ հոգևորականը մշտապես եղել է առաջնագծում, զինվորի կողքին:

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորության եկեղեցիներում զինվորականները (ծառայող կամ բուժման մեջ գտնվող), բուժանձնակազմը ստանում էին հոգևոր սնունդ՝ Ս. Հաղորդության, Ավետարանի քարոզի տեսքով: Հոսպիտալների և Ռազմական Ակադեմիայի եկեղեցի-մատուռների փակումը կզրկի նրանց այդ հոգևոր սննդից ու խնամքից:

Եկեղեցին կառուցվում և օծվում է որպես «Աստծո տուն»։ Այնտեղ Ս.Պատարագի մատուցման դադարեցումը ոչ թե մի պարզ շենքի փակում է, այլ տվյալ վայրից Աստծո օրհնության ու շնորհի հոսքի կասեցում։

Եկեղեցում աղոթքի ու Պատարագի բացակայությունը տվյալ վայրը դարձնում են հոգևորապես անպաշտպան:

Հայ զինվորը հաղթել է նաև հավատով: Մեր նորագույն պատմության մեջ Շուշիի անառակ բերդի գրավումը խաչերը մեջքներին կրող մարտիկներին միայն Աստծո շնորհով, հոգևորականի օրհնությամբ և աղոթքով կարող էր հաջողվել:

Հոգևորականը պատերազմի արհավիրքներից հետո օգնում է զինվորին վերադառնալ բնականոն կյանքին և հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը:

Բանակում հոգևորականի բացակայությունը որպես կանոն բերում է ինքնասպանությունների, բարոյալքման և կարգապահական խնդիրների աճի։

Բանակում հոգևորականն այն անձն է, ով կարողանում է սփոփել, աղոթքով, հուղարկավորության կամ բժշկության կարգերով մխիթարել զոհվածների կամ վիրավորների հարազատներին։

ԱՅՍՊԻՍՈՎ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումը ոչ թե առաջադիմություն է, այլ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ, որը թուլացնում է մեր զինվորի հոգևոր զրահը։

Թող Տեր Հիսուս Քրիստոս զորացնի հայոց բանակում ծառայած բոլոր մեր գնդերեց հոգևորականներին, ովքեր առաջնորդվեցին Սուրբգրային սկզբունքով. «Ավելի լավ է հնազանդվել Աստծուն, քան մարդկանց» (Գործք 5:29)»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...