Թեմի քահանաներն ինչպե՞ս են ապահովելու զինծառայողների հոգևոր խնամքը․ մայր եկեղեցուց դու՞րս են գտնվելու․ Սամվել դպիր

11 Փետրվարի, 2026

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հայտարարությունից հետո Սամվել դպիր Գրիգորյանը հանդես է եկել հրապարակային արձագանքով՝ անդրադառնալով թե՛ հիվանդանոցներում աղոթատեղիների պահպանման հարցին, թե՛ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման և հետագա կազմակերպման շուրջ առաջացած մտահոգություններին։

Պատասխան Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնին

«Բարենորոգիչներին» հարած Արարատյան թեմի քահանաներից մեկն ինձ նախատում է՝ գրելով. «Մի քանի օր առաջ հիվանդանոցների աղոթատեղիների համար էիք անիմաստ աղմուկ բարձրացնում, դուք միայն ձեր գրառումներն եք անում, պատասխանները չեք տարածում…»: Ու տեղադրել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանը (հղումը՝ տես մեկնաբանությունում):

Սիրով անդրադառնում եմ արժանապատիվ Տեր Հոր հանդիմանությանն ու հարգարժան թեմի հայտարարությանն այստեղ, որ բոլորը տեսնեն։

  1. Ողջունելի է, որ Արարատյան Հայրապետական Թեմի հովվական տարածքում գործող հիվանդանոցներում աղոթատեղիների և մատուռների վերացման կամ փակման որևէ խնդիր առկա չէ։
  2. Հուսով եմ, որ ապագայում էլ նման խնդիր չի առաջանա, չնայած որոշ հանրային հնչած կարծիքների։ Մտահոգությունը տեղին եմ համարում, քանի որ բերված են դրանց հիմնավորումները (տես՝ մեկնաբանությունում)։
  3. Ես, իհարկե, կտարածեի այդ հայտարարությունը, եթե այդտեղ մի սքողված պարբերություն չլիներ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը, մենք պիտի փորձենք նաև մեր թեմի տարածքում զինվորների ու զինծառայողների հոգևոր խնամքը կազմակերպելու նպատակով ապահովել հոգևորականի ներկայությունը զինծառայողի կյանքում»։ Առաջանում են մի շարք հարցեր։
  4. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա ՊՆ 29.01.2026թ. հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդության լուծարման վերաբերյալ։ Կարծես նման բան չի էլ եղել։
  5. Չե՞ք կարծում, որ այդ հայտարարությամբ անտեսվում է այնտեղ ծառայած գնդերեց հոգևորականների շուրջ 30 տարվա նվիրյալ ծառայությունը, որն անակնկալ կերպով դադարեցվել է բանակում։
  6. ՊՆ ստեղծել է սպայական հաստիքներով նոր կառույց՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ Բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում։ Ինչպե՞ս է տեղավորվելու հոգևորականների կողմից թեմի տարածքում զինվորների ու զինծառայողների հոգևոր խնամքը այս կառույցի գործառույթների մեջ։
  7. ՊՆ չի ուզում երկակի ենթակայություն, չի ընդունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների ծառայությունը բանակում։ Թեմի քահանաներն ինչպե՞ս են ապահովելու զինծառայողների հոգևոր խնամքը։ Մայր Եկեղեցուց դու՞րս են գտնվելու, Մայր Աթոռին, թեմի առաջնորդին հաշվետու չե՞ն լինելու։
  8. Թեմի քահանաները նոր ընթացակարգով սպա՞ են դառնալու։
  9. Գնդերեցների նվիրյալ ծառայությունը Հայոց Բանակում դադարեցնելը անձի՞ դեմ է, թե՞ Եկեղեցու։
  10. Արդյո՞ք ձեր նշածը իրագործելի հայտարարություն է։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...