Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Գրիգորյան

2 Փետրվարի, 2026

«ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

1.Կոպտորեն խախտել է «Կանոնագիրք Հայոցի» ԽԵ. (ԽԴ.) ԺԱ. Կանոնը:

1.1.Փետրվարի 1-ին Մրգաշատի եկեղեցում իր իսկ ներկայությամբ մատուցված հակականոնական «պատարագին» աղոթակից է եղել ՆՀՆՀ շարժման պարագլուխ կարգալույծ Արմեն Առաքելյանին (նախկին Կորյուն աբեղա):

1.2.Կանոնը հրամայում է կարգալույծ անել այն քահանային, ով աղոթակից կլինի քահանայությունից արդեն իսկ լուծարյալին՝ իբրև քահանայի:

2.Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:

2.1.Ըստ այդ կանոնի` եթե որևէ եպիսկոպոս, քահանա, սարկավագ կամ հոգևորական դասի այլ անդամ՝ առանց տվյալ թեմի եպիսկոպոսի և առավել ևս առանց եպիսկոպոսապետի՝ մեր դեպքում Կաթողիկոսի կամքի ու գրավոր թույլտվության ցանկացած հարցով դիմի թագավորին (աշխարհիկ իշխանության ղեկավարին), ապա այդպիսին թող մատնանշվի, կարգալույծ արվի և մերժվի ոչ միայն եկեղեցական հաղորդակցությունից, այլև այն պատվից (աստիճանից), որն ուներ։

2.2.Ըստ կանոնի այդպիսի մեկը պետք է մատնացույց արվի ժողովրդի առաջ, որ հոտը չմոլորվի նրա հետևից գնալով: Նա պետք է զրկվի իր պաշտոնից՝ թեմի առաջնորդությունից, կարգալույծ արվի և դասվի աշխարհականների շարքը: Կանոնախախտ եպիսկոպոսը նաև պետք է մերժվի իր եղբայրների կողմից։ Կեղծ օրակարգերով եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դավադիր և տիրադավ մղումներով ապստամբած կղերականը Եկեղեցու պատմության մեջ մնալու է ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես եկեղեցադավ։

3․Խախտել է Առաքելական Կանոնների ամենահին դրույթներից մեկը` ԿԵ (ԿԴ) ԼԱ կանոնը:

3.1.2025թ. դեկտեմբերի 7-ին առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օրհնության երեք այլ «բարենորոգիչների» հետ ներխուժել է (ըստ՝ կանոնի) Գյումրիի Ս.Յոթվերք եկեղեցի և հովանավորել իր թեմի քահանայի մատուցած պատարագանման միջոցառմանը:

3.2.Կանոնը սահմանում է. «Թույլ չտալ ընդունել օտար եպիսկոպոսներից, կամ քահանաներից, կամ սարկավագներից որևէ մեկին առանց նվիրական թղթի, իսկ եթե նրանց ընդունեն, այնուամենայնիվ, պետք է քննել, թե արդյոք նրանք բարեպաշտության քարոզիչներ են. եթե այո, թող ընդունվեն, բայց եթե ոչ, թող նրանց տրվեն միայն անհրաժեշտ կարիքները, սակայն թող ծառայության չներգրավվեն, քանզի շատ բան է կատարվում խաբեությամբ»: Այսինքն, օտար թեմի հոգևորականը չի կարող ծես կատարել, այդ թվում Ս.Պատարագ մատուցել՝ առանց տվյալ թեմի առաջնորդի օրհնության և թույլտվության:

4.Վերջին ամիսներին ցուցաբերել է եպիսկոպոսին անվայել հակականոնական և դեպի հերձված տանող պառակտիչ ընթացք: Չի անսացել Մայր Աթոռի բազմաթիվ հորդորներին՝ վերադառնալ կանոնական դաշտ:

5.Իր իսկ թեմում Պատարագների ընթացքում Կաթողիկոսի և Թեմի առաջնորդների անունների զեղչման հետ եղել է հաշտ և հովանավորյալ:

6.Փետրվարի 1-ին Մրգաշատի եկեղեցում իր իսկ ներկայությամբ մատուցված հակականոնական «պատարագին» հնչեցվել է միայն իր՝ առաջնորդի անունը և զեղչվել է Կաթողիկոսի անունը: Դրանով նա ևս մեկ անգամ փաստել է Եկեղեցու նվիրապետության նկատմամբ իր ապստամբ և իսպառ կտրված կարգավիճակը, Պատարագը վերածել Աստծո շնորհից զուրկ «պատարագանման» միջոցառման և մոլորեցրել հավատավոր հոտին: Թեմում այլ «պատարագներին» հաշտ և հովանավորյալ է եղել նաև իր անվան զեղչման հետ:

7.Սուրբ Ծննդյանը իր ձեռամբ մատուցված «պատարագին» անձամբ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է:

8․Ապստամբել է Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ, չի զղջացել իր արարքի համար, այլ հակառակը՝ էլ ավելի է հաստատվել դրանում:

9.Կարգալույծների ու հերձվածողների հետ համակարգել է 18.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը, նախապես միանալով սադրիչ հայտարարությանը:

10.Իր  հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել թեմի տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է:

1, 5, 6, 10 կետերի հիմքով խնդրում եմ նաև եպիկոպոսաց ժողովի որոշման համաձայն կարգապահական տույժի ենթարկել Արմավիրի թեմի Մրգաշատի Ս.Աստվածածին եկեղեցու քահանա տ.Սահակին, իսկ 2, 3, 5, 10 կետերի հիմքով Արմավիրի թեմի Էջմիածնի Ս.Աստվածածին եկեղեցու քահանա տ.Մկրտիչին:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»։

Սամվել դպիր Գրիգորյան

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...