Զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել և ստիպել են վազել․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:

Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:

Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում կրկնում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը։ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին կտրուկ մերժում էր թոշակառուների թոշակի չափերն ավելացնելու...

Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգևավճարներից․ «Հրապարակ»

Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգևավճարներից․ «Հրապարակ»

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ մարզպետի աշխատակազմի ստացած պարգեւավճարների եւ մարզի սոցիալապես անապահովներին 2025 եւ 2026 թվականների նշված ժամանակահատվածում ցուցաբերված դրամական աջակցության չափերի մասին։ Մարզպետի...

Շոուներով զբաղեցնում են, որ կարևոր թեմաները չնկատվեն․ «Հրապարակ»

Շոուներով զբաղեցնում են, որ կարևոր թեմաները չնկատվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եկեք տեսնենք, թե ինչ թատերականացված տեսարաններ է բեմադրում այս իշխանությունը, ինչպես է հանրությանը զբաղեցնում, ինչ մանիպուլյատիվ հնարքներ է կիրառում, ինչպես է ծաղրում ու խաբում, որ ինքը հանգիստ վայելի պետբյուջեն ու պետական պաշտոնի շնորհած...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20...

Փոխվարչապետի օգնական Արսեն Թարզյանը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»

Փոխվարչապետի օգնական Արսեն Թարզյանը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու...