Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»

18 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։

Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է և նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։

Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի և Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք ևս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։

Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց առաջ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Այսինքն՝ նրանց պաշտոնավարման ավարտը տեղի է ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալուն նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետը և ռազմական կրթություն չունի։

Այդուհանդերձ, ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է։ Մասնավորապես, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտվում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում...

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

«Նրանք փորձեցին կանգնեցնել Ձեզ, սակայն տապալվեցին: Այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը` մարդ, որը միավորեց հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Շնորհավորում ենք, պարոն Կարապետյան»: Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է: Գրված է «Ուժեղ Հայաստան»...

Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային...

Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել. «Հրապարակ»

Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել. «Հրապարակ»

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո բարելավել է իր սոցիալական վիճակը: Դա երեւում է Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեին ներկայացված եկամուտների հայտարարագրից: Նա 2022-ին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Ղալումյանն ուներ եւս 3 անշարժ...

ՏԻՄ ընտրությունների համար Փաշինյանը թեկնածուներ է փնտրում. «Հրապարակ»

ՏԻՄ ընտրությունների համար Փաշինյանը թեկնածուներ է փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում...