ԵԽ-ն կքվեարկի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդեպ անվստահություն հայտնելու հարցի շուրջ

3 Հուլիսի, 2025

Եվրախորհրդարանը հուլիսի 10-ին քվեարկություն կիրականացնի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդեպ անվստահության հարցով։ Այս մասին վեց պաշտոնյաներ հայտնել են Politico-ին։

Նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան է։ Գերմանական dpa-ի տվյալներով՝ ԵԽ-ում քննարկումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ արդեն հուլիսի 10-ին տեղի կունենա քվեարկությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։

Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու հավանականությունը քիչ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է լինելու ձայների երկու երրորդը։ Այդուհանդերձ, շատ փորձագետներ կարծում են, որ սա իսկական փորձություն է լինելու 66-ամյա ֆոն դեր Լեյենի համար։

Վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահություն հայտնելու հարց կբարձրացվի։ Նախորդ անգամ նման բան էր տեղի ունեցել 2014-ին, երբ Եվրահանձնաժողովը ղեկավարում էր Ժան-Կլոդ Յունկերը։ Նախաձեռնությունը, սակայն, վերջնարդյունքում բավարար աջակցություն չէր ստացել։

Նմանատիպ նյութեր

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Հանրաքվեն, ըստ էության,...

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների...

ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։ Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը,...

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...