Դուք արմատապես փոխել եք Ձեր երկրում տիրող պայմանները․ Անտոնիու Կոշտան՝ Փաշինյանին

5 Մայիսի, 2026

«Հաաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք Ձեր երկրում տիրող պայմանները»,-հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համատեղ ասուլիսում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Նա նշեց՝ ցանկանում է դրվատանքի խոսքեր ասել Փաշինյանին «ժողովրդավարական, դիմակայուն ու բարեկեցիկ Հայաստանի տեսլականի» համար։

Կոշտայի խոսքով, ԵՄ-ն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ տրամադրելով տեխնիկական ու ֆինանսական աջակցություն։

«Դուք նաև խիզախություն ու պետական մտածողություն եք դրսևորել գերակայությունը վերագրելով խաղաղությանն ու Ձեր երկրի համար լավ ապագայի»,-ասաց նա՝ նշելով, որ երեկվա գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, կայուն ու բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, ԵՄ-ն աջակցելու է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...