ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

30 Ապրիլի, 2026

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև պահանջվում է արդարություն արցախահայության և հայ գերիների համար:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը աջակցելու մասին բանաձևը»։ Այս նշանակալի փաստաթուղթը ամրապնդում է Եվրոպական միության հանձնառությունը Հայաստանի ինքնիշխան ընտրությանը՝ եվրոպական ինտեգրման ուղղությամբ, և սահմանում է հստակ ակնկալիքներ դատական համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Բանաձևը անդրադառնում է ԵՄ–Հայաստան հարաբերությունների նոր փուլին, որը բնութագրվում է անվտանգային համագործակցության ընդլայնմամբ և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությամբ։ Այն ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ–Հայաստան գործընկերության համար՝ ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունթյան և աճի ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։

Քանի որ Հայաստանը պատրաստվում է 2026թ. հունիսի 7-ի ռազմավարական կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք արձագանքում ենք նաև արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնավորապես այն սպառնալիքների, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։

Բանաձևը անդրադառնում է արդարության և անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար․

·Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում․ Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։

·Արցախահայության իրավունքներ․ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է առաջիկա ընտրությունների ընտրական ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը՝ նկատելով․ «Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ վերահաստատելու իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, ներառյալ նրանց վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լույսի ներքո, հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար՝ հիմնվելով արդարության և ժողովրդավարական արժեքների վրա, որոնց վրա հիմնված է այս բանաձևը»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Առաջին...

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը չի տրվի ճնշման։ «Սպասվում է զանգվածային հարձակում… Սպասեք, կարևոր չէ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա մաշված թատերական դիվանագիտություն է։ Վախեցնելու, խախտված խոստումների և կեղծ լուրերի...

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

Էլեկտրական ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 6-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5...

Այսքան զիջումներից հետո բավարարվելո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը, իհարկե ոչ․ Իշխան Սաղաթելյան

  «ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերայի՞ն է․ այդ հարցի պատասխանը դուք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել․ Նիկոլ...

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները․ Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին:...