ԵԽ բուռն ծափահարությունների ներքո Փաշինյանը Հայաստանում դնում է թուրք-ադրբեջանական ապարտեիդի և ֆաշիզմի հիմքերը. Այվազյան

13 Մարտի, 2026

«Ն. Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե ՀՀ որևէ պետական պաշտոնյա այլևս իրավունք չունի Արցախի մասին անգամ ծպտուն հանելու կամ Արցախի (այսինքն՝ Հայաստանի այդ ցեղասպանված հատվածի) պատմության մասին գրքեր նվիրելու»- ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։

Գրառման մեջ ասվում է. «Ըստ Փաշինյանի և նրա ՔՊ-ի՝ հայերը և ընդհանրապես Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի քիչ իրավունքներ և ավելի ցածր կարգավիճակ, քան թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայերը պետք է ստորադասվեն իրենց ցեղասպանների համեմատ․ այն, ինչ թույլատրելի է թուրքերին ու ադրբեջանցիներին, պետք է արգելված լինի հայերին։

Այսպես, Բաքուն և Անկարան իրավունք ունեն իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին ներկայացնելու Հայաստանի պատմության, Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական հակամարտության մասին ամբողջովին կեղծված ու աղճատված իրենց պատմագրությունը, իսկ հայերը՝ ոչ։ Հիշենք թեկուզ վերջին դեպքը, երբ Ալլահշուքյուր Փաշազադեն Հռոմի պապին գրքերի տեսքով ներկայացնում էր Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության հարյուր տոկոսանոց խեղաթյուրումներ։

Պարզ է նաև, որ պետությունը չի ֆինանսավորելու Արցախի պատմությանը, մշակույթին և հայոց ազատամարտերին նվիրված գիտական ու գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև այդ թեմաներով մշակութային միջոցառումները, թանգարանային ցուցադրություններն ու հուշարձանաշինությունը։

Բաքվին և Անկարային կարելի է ոչնչացնել հայոց պատմական ու մշակութային հուշարձանները, պղծել մեր սրբությունները, իսկ Հայաստանին չի կարելի բողոքել այդ ամենի դեմ։ ՔՊ-ի իշխանության վերարտադրման դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում դառնալու են տեր ու տիրակալ, ինչպես Օսմանյան կայսրությունում էր և այսօրվա Թուրքիայում է, իսկ հայերին արգելվելու է բողոքել ու ազգային իրավունքներից խոսել։ Հայաստանի հայերին ցանկանում են իջեցնել պոլսահայերի մակարդակին՝ վախվորած, սուսուփուս ապրելուն և ազգային արժանապատվության շարունակական ստորացումները հանդուրժելուն։

Փաստորեն ձևավորվում է քաղաքական-իրավական անհավասարության ռեժիմ, երբ երկրի տիտղոսակիր ազգը սեփական պետության ներսում դրվում է ավելի ստորադաս վիճակի մեջ, քան արտաքին թշնամական պետությունների քաղաքացիները։

Հայոց պատմության արցախյան հատվածի մասին գրքերի արգելքից Ն. Փաշինյանն ու ՔՊ-ն անցնելու են նաև Հայոց ցեղասպանության պատմության կեղծմանը, թեև այդ գործի ցրցամը նրանք արդեն տվել են՝ օտար ղեկավարությամբ։ Բավական է հիշել միլիոնավոր հայ նահատակների անունները գտնելու մասին Անդրանիկ Քոչարյանի թուրքածին շեղող գաղափարը։

Եվրախորհրդարանի բուռն ծափահարությունների ներքո Ն. Փաշինյանը Հայաստանում դնում է թուրք-ադրբեջանական ապարտեիդի և ֆաշիզմի հիմքերը։ Հայերի ճակատագիրը Հայաստանում սկսելու է նմանվել պաղեստինցիների ճակատագրին Գազայում։

Սա՛ է վտանգը։ Սա՛ է պետք հասկանալ  և գործել համապատասխանաբար։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...