Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնից ազատվել էր նաև ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետը։
Սույն թվականի սեպտեմբերի 23-ի գիշերը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը։ Ենթադրվում է, որ պաշտոնանկությունները կապված են աղմկահարույց սպանության հետ։





