Մեկ օրում՝ երկու պաշտոնանկություն․ ովքեր և ինչու լքեցին պաշտոնները

19 Հոկտեմբերի, 2026

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Առաջինը՝ Փաշինյանի որոշմամբ, երկրորդը՝ սեփական դիմումի համաձայն։

Գագիկ Վանոյանի պաշտոնանկության պատճառները դեռևս հայտնի չեն, ինչը չենք կարող ասել Արթուր Մովսիսիյանի մասին, ով պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականից։

Մովսիսյանը գրել է․

«Աշխատանքից ազատման դիմումիս հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։

Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի։

Ինձ ճանաչողները գիտեն՝ երբեք չեմ վախեցել կամ խուսափել պայքարից և աշխատանքից, բայց որոշումս կայացրել էի ավելի շուտ, երբ բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր»։


Գագիկ Վանոյանի կենսագրությունը․

Ծնվել է 1985 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

2002-2006 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում, իսկ 2011-2015 թվականներին՝ Գավառի պետական համալսարանում։

2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ Նա Հայաստանի Հանրապետության չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ։

2018 թվականին ընտրվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։

2010 թվականից աշխատել է ՀՀ պետական պահպանության ծառայությունում։

2022 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-ը զբաղեցրել է ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի կենսագրական տվյալների (ծննդյան ամսաթիվ/վայր, ուսումնառության տարիներ և մինչ 2020 թվականն ընկած աշխատանքային ուղի) վերաբերյալ պաշտոնական ամբողջական կենսագրությունը հանրայնորեն հրապարակված չէ կամ հասանելի չէ բաց աղբյուրներում:

Հայտնի է միայն, որ նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում որպես գիտաշխատող, իսկ 2020 թվականից ստանձնել է Գիտության կոմիտեի (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) նախագահի տեղակալի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր

Աղբալյանական լինելը պատիվ է․ Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը

Աղբալյանական լինելը պատիվ է․ Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․ «1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և...

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:...

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կողմից Տիգրան Ավինյանն ու իր տեղակալները բողոքում են, որ մարզերից մարդիկ գալիս են Երևան ու ստեղծում խցանում, մյուս կողմից` Լենինգրադյան փողոցում (հա, հենց Լենինգրադյան) հերթական բազմահարկի թույլտվությունն են...

Բեռնի կոնվենցիան որոշել էր անհապաղ դադարեցնել հանքարդյունաբերությունն Ամուլսարում․ Նազելի Վարդանյան

  Բնապահպան ակտիվիստները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել այն պահին, երբ Համալիրում ընթանում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը նվիրված գլխավոր համաձողովը՝ COP 17-ը։ «Ամուլսարի հանքը...

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը գրում է․ «Երբ Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նա պետք է հասկանա՝ սա հերթական քաղաքական հակառակորդը չէ, որին կարելի է վարկաբեկել, ճնշել ու լռեցնել,սա հայ ժողովրդի...