Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն․ մաքրման գործընթացը սկսված է․ Հրայր Կամենդատյան

20 Հունիսի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ։
2000-ականների սկզբից Արևելյան Եվրոպան դարձավ մի մեծ փորձադաշտ։ Դարձավ կեղծ արևմտամետների և նեոլիբերալ տանդեմների հարձակման թիրախ, որտեղ ստեղծվեցին դատարկ, առանց ազգային հենասյան կառավարություններ։ Եվ այդ հարձակումը, որը նախապատրաստվում էր վաղուց, շատ չանցած հասավ նաև մեր դռանը։ Հերթը Հայաստանինն էր։
Նրանք մեր երկրում գործեցին քայլ առ քայլ, համակարգված ու նենգաբար։
Սկսեցին բանակից՝ փորձելով վարկաբեկել ու թուլացնել մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորին։
Անցան գենդերային օրակարգերին ու կրթական համակարգին՝ լվանալով ու քանդելով պետության ու ավանդական ընտանիքի հիմքերը։
Դեռևս երրորդ նախագահի օրոք այս ուժերն արդեն զգալի ազդեցություն էին ձեռք բերել, և նրանց վերջնական հաղթանակը սարերի հետևում չէր։ Եվ այդ հաղթանակը եղավ՝ «Մերժիր Սերժին» կեղծ ու պատրաստի կարգախոսով, որի իրական նպատակը ոչ թե ժողովրդի բարօրությունն էր, այլ պետականության կազմաքանդումը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին ութ տարիները եղան մեր պատմության ամենածանր էջերից մեկը։ Այս կիսալիբերալ աղբը, ձեռք ձեռքի տված, օգնում և սպասարկում էր նրանց, ովքեր երկիրը տանում էին դեպի բացարձակ դիկտատուրա։ Թվում էր, թե նրանք անպարտելի են։ Թվում էր, թե ոչինչ չի կանգնեցնելու այս հակաազգային մեքենան։
Բայց տեղի ունեցավ այն, ինչին շատերը չէին սպասում, բայց ինչն անխուսափելի էր։ Այս տարվա ընտրությունները, անկախ բոլոր կեղծիքներից, ջրի երես հանեցին մի ակնհայտ ճշմարտություն։ Այդ կեղծ լիբերալները, սորոսական մնացուկները, գենդերային թեմաներով մեր հանրության գլուխն արդուկողներն ու Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին զարհուրելի, ջախջախիչ պարտություն։ Նրանց իրական քվեները հավասարվեցին զրոյի։
Սա բացառիկ իրավիճակ է։ Սա պատմական պահ է, երբ հայ հասարակությունը, իր բնազդով ու հավաքական կամքով, իր մեջքից պոկում և դեն է նետում հայի կերպարանքով հանդես եկող այս մակաբույծներին։ Սա հայ մարդու, ավանդական արժեքների և առողջ բանականության մեծագույն հաղթանակն է։
Բայց սա միայն սկիզբն է։
Այս հաղթանակը պետք է զարգացնել։ Մենք իրավունք չունենք կանգ առնելու կամ թուլանալու։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ կեղծ օրակարգ հերթական անգամ մոլորեցնի մեր ժողովրդին։ Մենք պետք է վերականգնենք մեր բանակը, մեր կրթությունը, մեր տնտեսությունը և մեր արժանապատվությունը՝ հենվելով բացառապես մեր ազգային շահի և մեր ուժերի վրա։
Մաքրման գործընթացը սկսված է, և այն անկասելի է»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...