Եթե վստահ են իրենց վրա, թող ազատեն Սամվել Կարապետյանին և տեսնենք՝ ով ում է հաղթում․ Նարեկ Կարապետյան

14 Հոկտեմբերի, 2025

 

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվի ևս երկու ամսով։ Այս մասին  հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իշխանությունները հաճախ հայտարարում են, թե որևէ մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանի կամ մեր շարժման նկատմամբ։ Եթե դա այդպես է, ապա ինչու են ամեն կերպ ձգտում երկարաձգել նրա կալանքը։ Ինչու են նրան ձերբակալել։ Այս քայլերը ցույց են տալիս, որ իրականում լուրջ մտահոգություն ունեն։

Լինելու է մեծ հանրահավաք և մեծ քայլերթ, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելաոճով իրենք չեն կարողանա ամեն անգամ ինչ–որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի։ Ալիքը չի հանգում, ալիքն ավելանում է, անարդարության զգացողությունն ավելանում է։ Գյուղերում մարդիկ են ուղարկում, որ մարդկանց ցուցում տան՝ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են», — նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ․․․ Այս օրը երբեք չեմ մոռանա։ 2025-ի հունիսի 27-ը հնարավոր չէ մոռանալ։ Այս օրը ճամփաբաժան էր՝ բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը։ Միմյանց...

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այսօր առավոտյան երկրի հարավային ափամերձ հատվածում տեղակայված մի շարք դիտարկման...

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին. Թրամփ

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին. Թրամփ

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով, գրել է Թրամփը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ կործանիչները հարվածել...

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված համապատասխան պատկերը նա հրապարակել է Truth Social-ում։ Պատկերում ամերիկացի առաջնորդը կքել է մոլորակի ծանրության տակ։ Թրամփի ուսի վրայով...

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...