Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում:
«Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»:






