44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

27 Սեպտեմբերի, 2026

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր հայորդիներ, որոնց քաջության մասին ես խոսել էի պատերազմի հենց հաջորդ օրը, այսմասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այդ տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Ցավոք, որոշում ընդունողները իրենց բնույթի համաձայն մտածում էին բացառապես սեփական կաշվի մասին: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանգնեցնելու որոշումը կարող էր իրեն «դավաճանի» պիտակ բերել։

Սա այլևս պարզապես քաղաքական սխալի մասին չէ։ Երկրի ղեկավարը գիտակցել է սպասվող արհավիրքի ու կորուստների չափը, ունեցել է դրանք կանխելու պետական լծակներ, բայց վճռական քայլ չի կատարել՝ սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ մտավախությունից ելնելով։

Արդյունքում Արցախը հայաթափվեց, ու մի ամբողջ լուսավոր սերունդ բռնեց հավերժի ճանապարհը։

Սիրելի՛ ժողովուրդ,

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս։ Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից։ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների:

Եվ ուրեմն, պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի, որը թուլացնում է մեր պետությունը, ոտնահարում մեր ազգային շահը կամ մեր երկիրը կարող է տանել նոր արհավիրքների։

Սա ոչ միայն հրամայական է, այլև մեր պարտքն է բոլոր այն հերոսների առջև, ում անունները վեց տարի անց իշխանավորները դեռ չեն հրապարակել, փոխարենը նրանց նկարների հետ կռիվ են տալիս ու հեռացնում երևանյան շենքերի պատերից։

Խունկ ու խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին։

Պատիվ ու երախտագիտություն՝ այսօր մեր կողքին ապրող հերոսներին։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վարչության պետի, ինչպես նաև 4...

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է...

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝...

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...