Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

2 Հոկտեմբերի, 2026

«Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը»,-գրում է միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը.

«28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ դուրս տաս՝ գնաս նստես ու մնաս, ասենք, Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին, իսկ մատնաքաշ-ականջ ֆիլոսն էլ դիստանցիոն վրեդ խնդա։ Ողբամ վիճակդ, ղամմազ։» բովանդակությամբ հրապարակում էի կատարել Սամվել Կարապետյանի վերաբերյալ:

25.07.2025 թ. Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել իմ դեմ դատարանին խնդրելով.

5.1. Հայցադիմումի 1.3. կետում նշված վիրավորական արտահայտությունների համար Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից,

5.2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։

5.3. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Դատարանի 21.08.2026 թ. վճռով հայցը բավարարել է մասնակի.

1.1. Պարտավորեցնել Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին սույն քաղաքացիական գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ www.facebook.com սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից՝ նույն հարթակում և նույն եղանակով կատարելով հրապարակում՝ հետևյալ բովանդակությամբ. ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»: 1.2. Հայցը մնացած՝ 3.000.000 ՀՀ դրամի՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջին մասով՝ մերժել:

2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված:

Այսպիսով առաջնորդվելով օրինական ուժ ստացած դատական ակտով ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը...

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքը պարզապես սահմանային միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։ YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք տեղի ունեցածին, Ադրբեջանի հնարավոր...

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...

Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

  Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության...