Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝ հետվճարը տվեք ռեալ փողով. մի ձեռ առեք մարդկանց. Հրայր Կամենդատյան

7 Հունվարի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արսեն Թորոսյանը առավոտյան հայտարարեց, թե «ԱրՔա» համակարգի քարտով առևտուր անող թոշակառուն կարող է ստանալ լրացուցիչ 2% հետվճար, մինչև 60 000 դրամ։ Իրենց բնորոշ ժպիտով խորհուրդ տվեց ձեռք բերել Արքա քարտ և ապրել երջանիկ։ Բայց կան որոշ հաշվարկներ։
Եկեք խոսենք ոչ թե վերնագրերով, այլ կոնկրետ թվերով։
Թոշակառուի թոշակը՝ 36 000 դրամ։
Կոմունալ վճարներ՝ 15 000 դրամ
(հետվճար՝ 0)
Դեղեր՝ 10 000 դրամ
(20 % հետվճար՝ 2 000 դրամ)
Տրանսպորտ՝ 5 000 դրամ
(հետվճար՝ 0)
Հաց ու ամենաանհրաժեշտ սնունդ՝ 6 000 դրամ
(20 % հետվճար՝ 1 200 դրամ)
Ընդամենը հետվճար՝ 3 200 դրամ։
Այսինքն՝ 36 000 դրամ թոշակ ստացող մարդը իրականում կարող է ստանալ ընդամենը 3 200 դրամ հետվճար։
Եվ այս ֆոնի վրա խոսել «մինչև 60 000 դրամ հետվճարի հնարավորությունից»՝
ոչ թե սոցիալական քաղաքականություն է, այլ անխղճություն։
Անխղճություն՝
ամսական վեց հազար դրամի հաց գնող մարդու թշվառության ֆոնին։
Հարգելի թոշակառուներ մենք պահանջում ենք
1. առնվազն հիսուն տոկոսով բսրձրացնել թոշակները
2. ամեն տարի ինդեքսավորել թոշակները
3.հետվճարի խաբեության փոխարեն, իրականում բարձրացնել թոշակները։
Անխղճություն՝
երբ պետությունը թվերով է խաղում, բայց կյանքը չի տեսնում։
Եթե ուզում եք օգնել թոշակառուին՝
. հետվճարը տվեք ռեալ փողով,
. բարձրացրեք թոշակը,
. մի՛ ներկայացրեք աղքատությունը որպես «բոնուսային հնարավորություն»։
Մի ձեռ առեք մարդկանց։ 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել»։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...