Դատական տեղեկատվական համակարգից News.5tv.am-ը տեղեկանում է, որ քաղաքացի Ա.Լ. Գաբրիելյանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային անվտանգության ծառայությանը՝ դատարանից պահանջելով ԱԱԾ-ին պարտավորեցնել հայցվորի վերաբերյալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակել:
Փաստորեն ամեն օր թոշակները 10 հազար դրամով բարձրացման մասին խոսող իշխանությունները ԱԱԾ զինվորականին հրաժարվում են երկարամյա ծառայության թոշակ վճարել և նա փորձում է դատական կարգով իր իրավունքները պաշտպանել:






