Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

10 Օգոստոսի, 2026

նտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվճար տրանսպորտ թոշակառուներին։

Հարգարժա՛ն երևանցիներ, այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։
Երևանում բնակվում է շուրջ 150 000 կենսաթոշակառու։ Նրանցից մոտ 120 000-ը ստիպված է ամսական 6500 դրամ վճարել «զեղչված» տրանսպորտային փաթեթի համար։

Մեկ պարզ հաշվարկ․
* Ամսական կտրվածքով մեր թոշակառուների գրպանից կորզվում է 700 միլիոն դրամ։
* Տարեկան կտրվածքով դա կազմում է 8,5 միլիարդ դրամ։
8,5 միլիարդ դրամ՝ նրանցից, ովքեր իրենց ամբողջ կյանքն ու քրտինքն են դրել այս քաղաքի ու այս պետության շենացման գործում։

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը որոշել, որ տարեց մարդը, որի միջին թոշակը հազիվ բավարարում է տարրական դեղորայքին ու կոմունալ վճարներին, պետք է տարեկան տասնյակ հազարավոր դրամներ վճարի ընդամենը հարազատին այցելելու, բուժկենտրոն կամ դեղատուն հասնելու համար։
Սա «արտոնություն» չէ, սա ծաղր է սոցիալական պետության ideayi նկատմամբ։ Քաղաքային բյուջեում գտնվում են միլիարդավոր դրամներ տարատեսակ անարդյունավետ ծախսերի, ճոխությունների ու PR ակցիաների համար, բայց երբ հարցը վերաբերում է ավագ սերնդին, համակարգը դառնում է անխիղճ հաշվիչ։

Մեր պահանջը հստակ է և անսակարկելի․
* Տրանսպորտը թոշակառուների համար պետք է լինի ԱՆՎՃԱՐ։ Ոչ թե «զեղչված», ոչ թե «կես գնով», այլ ամբողջությամբ անվճար։
* 8.5 միլիարդ դրամի բեռը պետք է վերցնի համայնքային ու պետական բյուջեն։ Դա վարչական ապարատի ու անհարկի ծախսերի օպտիմալացման ուղիղ արդյունք պետք է լինի, այլ ոչ թե թոշակառուի գրպանի հաշվին։

Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է։ Ժամանակն է դադարեցնել տրանսպորտային բարեփոխումների անվան տակ սոցիալապես խոցելի խմբերի հաշվին բյուջե լցնելու արատավոր պրակտիկան»։

Նմանատիպ նյութեր

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների...

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների...

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...