«Արդեն երեք տարի զբաղվում եմ անհետ կորածների, արտաշիրիմում պահանջող ընտանիքների և պայթյունից անհետ կորածների ծնողների հետ։ Տարբեր հարթակներում մոտ 60 նամակ ենք գրել՝ այդ թվում միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր համապատասխան կառույցներին՝ ԱԱԾ-ին, Նիկոլ Փաշինյանին, Արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին։
Մասնավորապես, Ֆրանսիայի դեսպանատանը հղած նամակում հատուկ դիմել ենք նաև նախագահ Մակրոնին՝ նշելով, որ հենց նա է խոստացել, որ հումանիտար հարցերը առաջնահերթ են լինելու բռնի տեղահանված արցախցիների համար։ Սակայն այդ հարցը չի լուծվել։ Որևէ արձագանք չենք ստացել ո՛չ դեսպանատներից, ո՛չ էլ որևէ այլ կառույցից՝ բացառությամբ առանձին դեպքերի»,- այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։






