Եթե իշխանությունը բանակում այնքան բարեփոխում աներ, որքան ոստիկանությունում, Ալիևից այդքան չէր վախենա․ Տեր Վրթանես

18 Դեկտեմբերի, 2025

Ժողովրդից շատերը եկեղեցուց հիասթափվում են հենց այս տիրադավ եպիսկոպոսների վարքի, բարքի, կենցաղի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տեր Վրթանես Բաղալյանը։

«Վեհափառ հայրապետը բնականաբար բազմաթիվ միջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանձին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմերես են եղել և այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ ասենք տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ և վստահ ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթահարի», -ասաց նա:

Տեր Վրթանեսը՝ անդրադառնալով Մայր Աթոռում կուտակված ոստիկանական ուժերին նշեց․

«Ամենամեծ հաղթաթուղթը, որ իրենք ունեն, այդ ոստիկանական ուժերն են։ Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում մեր հանրապետության հիմնական ձեռքբերումը այս ոստիկանական ուժերն են, քանի որ իշխանությունները, միշտ ներքին վախ են ունեցել իրենց աթոռը կորցնելու, արտաքին թշնամու դեմ պայքարելու։ Ես կուզեի, որ այս ոստիկանների փոխարեն ունենայինք օրինակ զինվորականներ այսքան։ Եթե պետությունը վերջին տարիներին ինչքան ոստիկաններ է պատրաստել և ինչ ներդրումներ է արել ոստիկանության այս տարբեր համակարգերը, ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այսքան ներդրում աներ բանակի վրա և բանակում այսպիսի բարեփոխումներ աներ, կարծում եմ ինքը այսքան վախեցած չէր լինի Ալիևից, Էրդողանից, Փաշազադեից և նրանց օրակարգով չէր առաջնորդվի»։

 

Նմանատիպ նյութեր

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...