Եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն անխափան է, ապա ինչո՞ւ է Բաքուն ցանկանում ամերիկյան զենք գնել․ Washington Examiner

11 Հունիսի, 2026

Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն տրված շրջանակված հրամանագիրը, որով չեղարկվում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը: Ըստ էության՝ դա թույլ է տալիս Ադրբեջանին գնել ամերիկյան զենք․ այս մասին գրել է Washington Examiner-ը:

Հարցը, որը պետք է տա Կոնգրեսը, և որին պետք է պատասխանեն Թրամփը և Ռուբիոն, հետևյալն է. եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն այնքան անխափան և ամբողջական է, որքան նրանք պնդում են, ապա ինչո՞ւ է Ադրբեջանին անհրաժեշտ առաջադեմ ամերիկյան զենքը: Ո՞ւմ դեմ պետք է Ալիևը օգտագործի այն: Հայկական հողերի օկուպացիան հզոր ակնարկ է։

Հնարավոր է, որ Ռուբիոն և Ադրբեջանի կողմնակիցները շշնջան այն մասին, որ Ադրբեջանին զենք է անհրաժեշտ Իրանի դեմ պայքարելու համար: Չնայած Հայաստանով միջանցքի անհրաժեշտության մասին բոլոր խոսակցություններին՝ Ադրբեջանն արդեն կառուցել է միջանցք Իրանի միջով, որով ուղղորդում է իր առևտուրը: Ալիևի ղեկավարության ներքո Ադրբեջանի և Իսլամական Հանրապետության միջև առևտուրը գերազանցել է Իրանի հետ Հայաստանի առևտրին։ Ադրբեջանին նաև զենք պետք չէ Ռուսաստանին հակազդելու համար։ Ի վերջո, Ալիևի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կենտրոնացած է Կրեմլին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու, այլ ոչ թե Ուկրաինայի համար պատասխանատվության ենթարկելու վրա։

«Կովկասում ինչ-որ բան այն չէ։ Խաղաղության և հանդուրժողականության կողմնակից երկրները ոչ օկուպացնում են իրենց հարևանների տարածքը, ոչ էլ էթնիկ մաքրագործում են քրիստոնյա փոքրամասնություններին։ Ամերիկայի թիկունքում կանգնած երկրները առևտուր չեն անում Իրանի հետ և ոչ էլ փող լվանում Ռուսաստանի համար։ Մի՛ սխալվեք. 907-ը չեղարկելով՝ Թրամփը և Ռուբիոն չեն պաշտպանում քրիստոնյաներին։ Նրանք կրկնում են նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ամենավատ սխալները», գրել է կայքը։

907-րդ բանաձևն «Ազատության աջակցման ակտի» մաս է։ Բանաձևը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից ուղղակի օգնության ցուցաբերումն Ադրբեջանին։ Նախորդ տարվա օգոստոսին հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստն՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...