Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters

5 Նոյեմբերի, 2026

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալուց հետո դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ և սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների ազատությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Դեմոկրատների շարքերում Իսրայելի նկատմամբ աջակցությունը կտրուկ նվազել է Գազայի հատվածում մղվող պատերազմում վերջինիս գործողությունների պատճառով, որոնց հետևանքով տասնյակ հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել։ Դեմոկրատները կարող են սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, որի բազային ծավալը տարեկան կազմում է 3,8 մլրդ դոլար», — նշվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, կուսակցությունն ակնկալում է հասնել Ուկրաինային աջակցության նոր փաթեթի տրամադրմանը։ Երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին թույլ կտա ինքնուրույն որոշել, թե որ օրինագծերը պետք է դրվեն քվեարկության։ Առանցքային ուղղություններից մեկն էլ կլինի Իրանի նկատմամբ քաղաքականությունը։ Դեմոկրատները կարող են Թրամփից պահանջել, որպեսզի հետագա ռազմական գործողությունները համաձայնեցվեն Կոնգրեսի հետ՝ հակառակ դեպքում սպառնալով կրճատել պաշտպանական ծախսերն ու արգելափակել նշանակումները։

Մյուս կարևոր ուղղություններից են ռազմական բյուջեի աճի սահմանափակումը, Թրամփի վարչակազմի կողմից կրճատված արտաքին օգնության ծրագրերի վերականգնումը, ինչպես նաև Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի վարած քաղաքականության նկատմամբ վերահսկողության խստացումը։ Մասնավորապես, դեմոկրատները մտադիր են հասնել Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների ուսումնասիրությանը և դեմ են արտահայտվում Կուբայի նկատմամբ պատժամիջոցներին։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...