Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

5 Նոյեմբերի, 2026

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից հետո, հատկապես պարտության պարագայում, առավել ցցուն է դառնում իրավահաջորդի թեկնածության հայտարարումից հետո և, բնականաբար, հաջորդ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում։

Այս ընթացքում, իհարկե, նախագահը դեռևս օժտված է սահմանադրական լիազորություններով, սակայն քաղաքական առումով նրա խոսքը սկսում է ավելի քիչ ազդեցություն ունենալ, նվազում է նրա նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը, հատկապես երբ ի հայտ են գալիս նախագահի հաջորդ թեկնածուները (դա տեղի կունենա 2027 թվականի առաջին ամիսներին)։ Շատ հաճախ նախագահը դառնում է նաև տոքսիկ իր շրջապատի և, մասնավորապես, իր պոտենցիալ իրավահաջորդների համար, հատկապես եթե նրանք նրա վարչակազմի անդամներ են, քանի որ ստիպված են լինում կրել նրա քաղաքական որոշումների պատասխանատվության ողջ բեռը։

Սակայն Թրամփն այստեղ պետք է բավականին զգույշ լինի և իր գործողություններով չվնասի իր իրավահաջորդներին, քանի որ դեմոկրատ նախագահի հաղթանակի պարագայում իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կարող են սկսվել աննախադեպ հետաքննություններ, քրեական գործեր և դատական գործընթացներ, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա չվերընտրվեց և հայտնվեց մի շարք հետաքննությունների կիզակետում։

Դրանք վերաբերում էին 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի իրադարձություններին և ընտրությունների արդյունքները փոխելու ենթադրյալ փորձերին, նախագահական պաշտոնը թողնելուց հետո գաղտնի պետական փաստաթղթերը պահելուն, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերին, ինչպես նաև Նյու Յորքում իր բիզնես փաստաթղթերի կեղծման գործին։ Այս գործընթացներից մի քանիսը հանգեցրին քրեական մեղադրանքների, իսկ Նյու Յորքի գործով Թրամփը 2024 թվականին մեղավոր ճանաչվեց 34 կետով։

Հետևաբար, այս անգամ նա ավելի շատ բան ունի կորցնելու, քանի որ նման հետաքննությունների կիզակետում կարող են հայտնվել նաև նրա մերձավոր հարազատները՝ որդիները, փեսաները և այլն։ Այսպիսով, եթե Թրամփը քաղաքական առումով գուցե այլևս ոչինչ չունի կորցնելու և կարող է գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի, ապա, հաշվի առնելով վերոշարադրյալը, անձնապես նա դեռ շատ բան ունի կորցնելու։

Ես անձամբ կարծում եմ, որ չնայած նախագահ Թրամփն արդեն իսկ «կաղ բադ» է, նա մինչև վերջին վայրկյանը փորձելու է իրացնել իր լիազորություններն ամբողջ ծավալով։ Չի բացառվում, որ հեռանալուց առաջ նա ներում շնորհի իրեն և իր շրջապատին՝ այդպիսով ապահովագրելով նրանց ապագա հետաքննություններից։ Սակայն քաղաքական առումով նրա ազդեցության անկման մեկնարկն արդեն տրված է»։

 

 

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...