Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը․ «Փաստ»

30 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, քպական քարոզիչները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող, անցած հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված:

Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ, հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ՔՊ-ին, ինչպես նաև նման սպանության համար ՔՊ իշխանության ստեղծած «բարենպաստ» միջավայրը, այն է՝ թշնամանքի, ատելության գեներացումը հանրության մեջ, շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է:

Օրինակ՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ»: Եվ այլն, և այլն…

Եվ ահա, հատկապես սոցցանցերում քպական քարոզիչները աղմուկ են բարձրացրել, թե՝ «ակնհայտ է, որ սպանությունը քաղաքական չէ…» (ինչի՞ց է ակնհայտ), կամ էլ թե՝ «մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շահում», «սպանություն(ներ)ը քաղաքականացնում են…», այս, այն: Ու մեղադրանքներ էին հասցեագրում տարբեր ընդդիմադիր գործիչների, փաստաբանների, փորձագետների ուղղությամբ:

Բայց, կներեք, նախ՝ այդ ո՞վ է որոշել, ինչի՞ց ելնելով է որոշել, որ տեղի ունեցած կրկնակի սպանության դրդապատճառը քաղաքական չէ: Փաստացի, կա երկու հոգու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն, նրանցից մեկն այս տարվա փետրվարին նույն բնակավայրում կատարված մեկ այլ սպանության զոհի եղբայրն է, մյուսը՝ վերջինիս 20-ամյա ընկերը կամ ծանոթը: Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նա ավտոմատ հրազեն ձեռք բերել, որտե՞ղ է յուրացրել «քիլլերային» հատկանիշները: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Երկրորդը՝ իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, որ նախօրեին ձերբակալվածները, իրենց հերթին, չեն ունեցել դրդողներ: Ո՞վ է այդ վարկածը քննել ու արդեն պարզել: Առհասարակ, իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, թե նրանք ինչ դրդապատճառներ են ունեցել, ի՞նչ գիտեն, թե նրանք ի՞նչ ցուցմունքներ են տալիս կամ տալու: Մատի՞ց են հոտ քաշել, իրավապահներից օպերատիվ «սլիվ» ունե՞ն, թե՞ վստահ են՝ ինչ ընթացք է ունենալու քննությունը:

Եթե քպական իշխանությունն այս կրկնակի սպանության հետ կապված որևէ բանից անհանգստանալու խնդիր չունի, ինչո՞ւ է սկսել նման ագրեսիվ քարոզչություն ծավալել:

Ի դեպ, սպանված Վալոդյա Գրիգորյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ էր հայտարարությամբ անդրադարձել քպական քարոզիչների վերոնշյալ արշավին նման հարցադրումներով: Մասնավորապես նշում է, որ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը, իսկ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն: Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ:

Իսկ քպական քարոզիչների ապակողմնորոշող, ավելին՝ քննությունն ակնհայտորեն ուղղորդող դրսևորումները ավելի ու ավելի են ընդգծում, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում արձակված կրակահերթերն, ըստ էության, հենց քաղաքական են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...