Եթե 1.5 տարին «ոչ մի ազդեցություն չունի» բանակի թվաքանակի վրա, ապա ինչո՞ւ ծառայությունը չդարձնենք 1 տարի. ռազմական փորձագետը՝ Պապիկյանին

24 Նոյեմբերի, 2025

Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
Ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի կրճատելը բանակի թվաքանակի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Այս թեզը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հնչեցրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պնդելով, որ «1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց ենք զորակոչելու, ուղղակի նրանք 1.5 տարի են ծառայելու»։ Նախարարը նաև հավելել է՝ «թվաբանություն է, էտ անտերը, բարդ չի»։
Իրականում Պապիկյանը ճիշտ է ասում, որ պարզ թվաբանություն է, ուղղակի այդ պարզությունը հիմք ընդունելով, չգիտես ինչի սխալ եզրահանգման է գալիս:
Եկեք հաշվենք։
Ենթադրենք Հայաստանում տարեկան մոտ 11–12 հազար երիտասարդ է զորակոչվում:
2 տարվա ծառայության դեպքում բանակում միաժամանակ ծառայում է մոտ 22–24 հազար ժամկետային զինծառայող (12 000 × 2)։
1.5 տարվա ծառայության դեպքում նույն տարեկան զորահավաքով բանակում միաժամանակ կլինի ընդամենը 18 հազար մարդ (12 000 × 1.5)։ Այսինքն՝ բանակում մշտական առկա ժամկետայինների թիվը կնվազի մոտ 4–6 հազարով։ Դա մոտավորապես 20-25 % կրճատում է։
Պապիկյանն նաև ասում է՝ «նույն թվաքանակով կզորակոչենք»։ Բայց նա «մոռանում» է ասել, որ նույն թվով զորակոչելը այլևս չի ապահովի նախկին թվաքանակը բանակում։
Եվ վերջապես, եթե անգամ համարենք, որ մենք էլ ենք յոթ տարի միևնույն դասարանում մնացել, և օբյեկտիվ պատճառներով մաթեմից թույլ ենք, և Պապիկյանի նմանօրինակ գնահատականները ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն, ապա ստացվում է, որ եթե 1.5 տարին «ոչ մի ազդեցություն չունի» բանակի թվաքանակի վրա, ապա ինչո՞ւ ծառայությունը չդարձնենք 1 տարի։ Կամ ինչո՞ւ չդարձնենք 6 ամիս։ Եվ նույն լուրջ դեմքով պնդենք, որ «մենք նույն թվով ենք զորակոչում, պարզապես նրանք 6 ամիս են ծառայում»։

Նմանատիպ նյութեր

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...