Պետությունը չի ապրում ելույթներով, պետությունն ապրում է արդյունքով․ Վիտալի Մանգասարյան

16 Օգոստոսի, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանության կոմպլեքս թիվը․

Մաթեմատիկայում կոմպլեքս թիվը գրվում է z = a + bi տեսքով, որտեղ a-ն իրական մասն է, bi-ն՝ կեղծ մասը, իսկ i-ն՝ կեղծ միավորը, որի քառակուսին հավասար է -1-ի (i² = -1)։
Մաթեմատիկական այս մեծությունը գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ, այն անհնար է` պատկերավոր ասած, դնել կշեռքին:

Փորձեմը պրոյեկտել մերօրյա իրականության վրա:
a-ն այն չափելի, վիճակագրական և անհերքելի իրականությունն է, որը գոյություն ունի անկախ իշխանությունների գեղեցիկ հայտարարություններից։ Դրանք խանութների գներն են, գնաճը, աղքատության ցուցանիշները, արդարադատությունը, և անվտանգային համակարգի խնդիրները։ Այս ամենը կարելի է ստուգել առանց վարչապետի ուղիղ եթերներին հետևելու։

bi-ն իշխանական պրոպագանդայի և առօրյա հայտարարությունների ծավալն է, որտեղ տեղ են գտնում բացարձակ կեղծ ու անհիմն պնդումները։ Հիշենք մի քանի վառ օրինակ՝ «Հայաստանը ժողբաստիոն է », «տնտեսական հեղափոխություն», կամ այն հավաստիացումները, թե սահմանային անվտանգությունն ու խաղաղության դարաշրջանն արդեն իրականություն են։ Այս ամենը զուտ կեղծ հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն հասարակությանն մոլորեցնելու և տպավորություն ստեղծելու համար։

Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում bi-ների վրա, ասել է թե, կեղծ մասի վրա:
Ո՞վ ավելի լավ խոսեց։
Ո՞վ ավելի համոզիչ ձևակերպեց։
Ո՞վ ավելի լավ բացատրեց։
Ո՞վ ավելի արդյունավետ մեղադրեց մյուսին։
Մինչդեռ պետության համար կարևոր թիվը a-ն է, նույն ինքը` թվի իրական մասը:
Որովհետև պետությունը չի ապրում ելույթներով։
Պետությունը ապրում է արդյունքով։ Քաղաքացին նույնպես։
Եվ եթե իշխանության քաղաքական կոմպլեքս թիվը արտահայտվում է z = a + bi բանաձևով,
ապա հասարակության պահանջը շատ ավելի պարզ պետք է լինի։

Մի կողմ դրեք bi-ն, և ցույց տվեք a-ն:
Որքանո՞վ է անվտանգ երկիրը։
Որքանո՞վ է ուժեղ բանակը։
Որքանո՞վ է արդյունավետ պետությունը։
Որքանո՞վ է բարեկեցիկ քաղաքացին։
Որքանո՞վ է անկախ դատարանը։
Որքանո՞վ է զարգացած տնտեսությունը։
Որքանո՞վ է վստահելի պետական համակարգը։
Որքան էլ մեծ լինի կոմպլեքս թվի կեղծ մասը, bi-ն հաց չի դառնում, բանակ չի դառնում, անվտանգություն չի դառնում և պետություն չի դառնում»։

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է...

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց գույքահարկը. Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը...

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Վյաչեսլավ Վոլոդինը կրկին ընտրվել է Պետդումայի նախագահ

Չորեքշաբթի օրը Պետդումայի իններորդ գումարման պատգամավորները իրենց առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրեցին պալատի խոսնակ։ 442 պատգամավորներից 406-ը քվեարկեցին «կողմ»։ Նրա մրցակիցը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունից Դմիտրի Նովիկովը,...

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

Կիսուրը հարսին ինքնասպանության է հասցրել. ՀՀ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում...

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն իջեցրել է գույքահարկի շեմը. ո՞ւմից հարկ չի գանձվի

Վրաստանի խորհրդարանն ազատել է գույքահարկից մինչև 100 հազար լարի տարեկան եկամունտ ունեցող անձանց. համապատասխան փոփոխություններն ընդունվել են վերջնական ընթերցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Նախկինում գործում էր բազմամակարդակ համակարգ՝ 40 հազար լարի շեմով և...